Եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի

Button
Կայքի ճիշտ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ բրաուզերները Google Chrome, Safari կամ Mozilla Firefox

Ինչպե՞ս բուժել կոկորդի ցավը

Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսներն են: Թեթև դեպքերում սուր շնչառական վիրուսային վարակները հատուկ բուժում չեն պահանջում։ Վերին շնչուղիների վարակների դեմ պայքարի հիմնական տնային միջոցներն են շատ հեղուկներ խմելը, վիտամիններով հարուստ սնունդը, հանգիստն ու քունը ։

Այնուամենայնիվ, կոկորդի ցավը   ՍՇՎՎ –ի ամենատարածված ախտանշաններից է, որը պատճառում է  անհանգստություն, փչացնում են տրամադրությունը և վատթարացնում կյանքի որակը: Եվ որքան հնարավոր  շուտ պետք է  ազատվել կոկորդի ցավից: Ինչպե՞ս կարող եք վերադարձնել կոկորդի ուժը  և ավելի արագ բուժվել:

Բուժման մեթոդներ
Առանց դեղատոմս բաց թողնվող դեղամիջոցներ

Շուկայում կան հսկայական քանակությամբ դեղեր առանց դեղատոմսի բաց թողնվող: Դրանք բոլորը պարունակում են տարբեր ակտիվ բաղադրիչներ և ունեն տարբեր հատկություններ: Որոշ դեղամիջոցներ օգնում են պայքարել ախտանշանների դեմ, բայց չեն վերացնում վարակի պատճառը: Դեղամիջոցների մեկ այլ մասը, որը պարունակում է միայն հակասեպտիկներ, վերացնում է վարակի պատճառը, բայց չի թեթևացնում ախտանշանները (կոկորդի ցավը): Արդյունավետության և օգտագործման հեշտության տեսանկյունից նախապատվությունը պետք է տրվի համակցված դեղամիջոցներին, որոնք թեթևացնում են ցավն ու բորբոքումը (այսինքն՝ վերացնում ախտանշանները) և պայքարում վարակի պատճառի դեմ՝ վիրուսների, բակտերիաների կամ սնկերի։

Սեպտոլետե ® տոտալը օժտված է համակցված ազդեցությամբ и եռակի ուժով ընդդեմ կոկորդի ցավի։ Սեպտոլետե ® տոտալը թողարկվում է երկու դեղաձևով – սփրեյ и տարբեր համերի լոզանների տեսքով։

Հակաբիոտիկների կիրառումը

Հակաբիոտիկները դեղամիջոցներ են, որոնք պայքարում են բակտերիալ վարակների դեմ, ինչպիսիք են ստրեպտոկոկերը։ Հակաբիոտիկները լինում են  բակտերիասպան (սպանում են բակտերիաները) կամ բակտերիոստատիկ (դադարեցնում են բակտերիաների աճը և տարածումը): Դրանք օգտագործվում են լուրջ և կյանքին սպառնացող վարակների բուժման համար:  

Պետք է հիշել՝ հակաբիոտիկները չեն բուժում վիրուսային վարակները։ Կոկորդի ցավը ամենից հաճախ պայմանավորված է վիրուսներով, որոշ տեղեկությունների համաձայն՝ մեծահասակների և երեխաների կոկորդի ցավի մոտ  95%-ը:

Առանց բժշկի նշանակման խորհուրդ չի տրվում օգտագործել հակաբիոտիկներ։

Ե՞րբ է արդարացված հակաբիոտիկ թերապիան: Օրինակ՝ A խմբի ստրեպտոկոկերի հետևանքով առաջացած տոնզիլիտով լուրջ բարդությունների բուժման համար, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, ռևմատիկ տենդը: Հակաբիոտիկ կարող է նշանակել միայն բժիշկը և միայն բակտերիալ վարակի դեպքում:

Ինչո՞ւ հակաբիոտիկները կոկորդի ցավի բուժման ունիվերսալ տարբերակ չէ:

Կոկորդի ցավը սովորաբար պայմանավորված է ոչ թե բակտերիալ, այլ վիրուսային վարակներով: Հարկ է նաև նշել ոչ վարակիչ պատճառները (օրինակ՝ ծխելը, ցուրտ / տաքը …):

 Հակաբիոտիկների հաճախակի և չարդարացված օգտագործումը կարող է հանգեցնել միկրոօրգանիզմների կայունությանը: Սա նշանակում է, որ բակտերիաները դառնում են ավելի դիմացկուն հակաբակտերիալ դեղամիջոցների նկատմամբ, և ապագայում կարող են հանգեցնել այլ հիվանդությունների բուժման բարդությունների։ Կան գիտական ​​ապացույցներ, որ նույնիսկ տեղական հակաբիոտիկները (կոկորդի ցավի դեմ առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներում առկա) կարող են մեծացնել բակտերիաների կայունության ռիսկը։

Տնային միջոցներ

Դեղորայքային բուժմանը կից, կարող են օգտագործվել որոշ տնային միջոցներ որոնք կօգնեն թեթևացնել ախտանշանները:

  • Առողջ իմունային համակարգը կօգնի օրգանիզմին պայքարել վարակների դեմ: Իմունիտետն ամրապնդելու համար անհրաժեշտ է ապահովել ձեզ պատշաճ հանգիստ և քուն:
  • Վիտամիններով հարուստ սնունդը նույնպես կաջակցի իմունային համակարգի ամրապնդմանը։
  • Պետք է դադարեցնել ծխելը և ալկոհոլ օգտագործելը:
  • Կոկորդի ցավը թեթևացնելու համար կարող եք խմել տաք հեղուկներ, օրինակ՝ տաք թեյ մեղրով (ոչ եռման) կամ տաք ջուր։
  • Կարևոր է ապահովել սենյակում բավարար խոնավություն՝ չոր օդը կարող է մեծացնել կոկորդի անհանգստությունը:
  • Շատ մի խոսեք՝ թող ձեր կոկորդը հանգստանա, մինչև ցավը չվերանա:

Հետաքրքիր է!

Բոլոր հոդվածները