Վարակային պատճառներ.
Մեծահասակների 50-95%-ի և երեխաների 70%-ի կոկորդի հիվանդությունները պայմանավորված են ռեսպիրատոր (շնչառական) վիրուսներով: Դրանք են՝ ադենովիրուսները, գրիպի և մանկական հասակում հերպեսի վիրուսները: 20%-ից պակաս դեպքերում կոկորդի ցավի պատճառ են հանդիսանում բակտերիաները, առավել հաճախ՝ ստրեպտոկոկերն ու ստաֆիլոկոկերը:
Ստրեպտոկոկային վարակը իր անունը ստացել է ստրեպտոկոկ (Streptococcus) բակտերիայից, որն առաջացնում է անգինայի ծանր ձևեր: Անգինան ամենից լավ բուժվում է համակարգային ազդեցության հակաբիոտիկներով:
Կանդիդա (Candida) ցեղի սնկերը հազվադեպ են առաջացնում կոկորդի վարակներ, սովորաբար դա տեղի է ունենում բերանի խոռոչի նորմալ միկրոֆլորայի խախտման հետևանքով (օրինակ՝ հակաբիոտիկային բուժման կամ քիմիոթերապիայի պատճառով):
Ոչ վարակային պատճառների թվին են դասվում.
լորձաթաղանթի մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռվածությունը
Ուշադրութուն դարձրեք
Ստորև նշված գործոնները բարձրացնում են վարակների զարգացման հավանականությունը.
Այս ամենը մեծացնում է վարակի զարգացման հավանականությունը: