Ինչո՞ւ է ցավում կոկորդը:
Կոկորդի ցավը առավել տարածված առողջական խնդիրներից մեկն է: Այն ի հայտ է գալիս մրսածության, ՍՇՎՎ և գրիպի դեպքում, ինչպես նաև կարող է հանդիսանալ տոնզիլիտի, լարինգիտի, անգինայի և վերին շնչուղիների վարակների ժամանակ առաջացող բորբոքման ախտանշան: Կոկորդի ցավն ու բորբոքումը կարող են պայմանավորված լինել ոչ թե վարակով, այլ շատ տաք կամ սառը խմիչքների, ծխախոտի օգտագործմամբ, լորձաթաղանթի վրա քիմիական նյութերի ազդեցությամբ:
Ինչպե՞ս վերացնել կոկորդի ցավը:
Այսօր դեղատներից կարելի է գնել զանազան դեղամիջոցներ, որոնք կարող են արագ ազատել ցավից և թեթևացնել առողջական վիճակը: Եթե խոսքը զուտ տհաճ զգացողությունների՝ ցավի, այրոցի, կլման դժվարությունների վերացման մասին է, ապա դրան կարող են նպաստել տարբեր միջոցներ.
Պացիենտները հաճախ դրական են գնահատում անզգայացնող բաղադրիչներ պարունակող միջոցները: Հարցն այն է, որ այսպիսի դեղերն ապահովում են արագ արդյունք: Պետք չէ մոռանալ, որ անզգայացումն ինքնին ուղղակի հանում է ցավը՝ չազդելով դրա առաջնային պատճառի վրա: Մինչդեռ ցավազրկողները, ի տարբերություն անզգայացնող միջոցների, հաճախ ունեն նաև հակաբորբոքային ազդեցություն (ՈՍՀԴ): Թույլ ցավի ժամանակ գերադասելի է դրանց օգտագործումը:
Ցանկացած դեպքում շնչառական հիվանդությունների ժամանակ բուժումը այդքան արդյունավետ չի լինի, եթե այն ուղղված լինի միայն ցավազրկմանը՝ առանց բորբոքման պատճառ հանդիսացող վիրուսների, բակտերիաների և սնկերի վրա ազդելու: Կոկորդի բորբոքման դեմ նախատեսված արդյունավետ կոմբինացված միջոցները արագ վերացնում են ցավի զգացողությունն ու ազդում են դրա առաջացման պատճառների վրա:
Ինչո՞վ են վտանգավոր վիրուսները:
Կոկորդի բորբոքում և ցավ առաջացնող վիրուսային վարակներին ժամանակի հետ կարող են միանալ նաև բակտերիալ վարակներ: Վարակի հետագա տարածումից և տհաճ ախտանշաններից խուսափելու համար անհրաժեշտ է հիվանդության առաջին իսկ օրվանից օգտագործել կոկորդի ցավի բուժման համար նախատեսված իսկապես արդյունավետ դեղամիջոց:
Կոկորդի ցավի առաջացման բակտերիալ պատճառները
Կոկորդի լորձաթաղանթի բորբոքման դեպքում բակտերիալ վարակը կարող է լինել առաջնային պատճառ կամ միանալ արդեն իսկ գոյություն ունեցող վիրուսային վարակին: Առավել հաճախ են հանդիպում հիվանդությունների առաջացման բակտերիալ այնպիսի հարուցիչներ, ինչպիսիք են՝ ստրեպտոկոկերն ու ստաֆիլակոկերը: Դրանք առաջացնում են կոկորդի լորձաթաղանթի ծանր ախտահարումներ, որոնք պահանջում են հակաբիոտիկների կիրառում:
Կոկորդի սնկային ախտահարումներ
Եթե կոկորդի լորձաթաղանթի նորմալ միկրոֆլորան խախտված է, ապա բարենպաստ պայմաններ են առաջանում ախտածին միկրոֆլորայի զարգացման համար: Դա տեղի է ունենում հակաբիոտիկներ կամ քիմիաթերապիա ընդունելու արդյունքում օրգանիզմի պաշտպանողական ուժերի թուլացման հետևանքով:
Կոկորդի ցավի դեմ միջոցների ընդհանուր նկարագրություն
Կախված տկարություն առաջացնող պատճառներից՝ կիրառվում են տարբեր դեղամիջոցներ: Որոշ դեղամիջոցներ ազդում են վիրուսների վրա, մյուսները աշխատում են որպես հակաբիոտիկ՝ ոչնչացնելով ախտածին միկրոֆլորան, իսկ երրորրդ խումբն էլ կանխում է սնկերի բազմացումը: Գոյություն ունեն նաև կոմպլեքս միջոցներ, որոնք առավել արդունավետ են:
Դեղամիջոցի թողարկման ձևը նույնպես կարող է տարբեր լինել: Ողողման համար նախատեսված լուծույթները ոչ միշտ են հարմար երեխաների համար (անհրաժեշտ են հատուկ հմտություններ) և հաճախ չեն կարողանում բավարար աստիճան ներթափանցել բորբոքման օջախ: Սփրեյերը օգնում են արագ հանել ցավը, բայց արագ լվացվում են թքով: Բերանում լուծվող հաբերը, լոզանները կամ պաստեղները ունեն մի շարք առավելություններ. դրանք թույլ են տալիս լորձաթաղանթի վրա և թքի մեջ ազդող նյութերի բարձր խտություն ապահովել, արդյունավետ թեթևացնում են ցավն ու հեշտությամբ օգտագործելի են նաև երեխաների համար:
Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը կոկորդի ցավի կոմպլեքս լուծում է: Ժամանակակից և անվտանգ Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը կիրառվում է կոկորդի՝ տարբեր ծագում ունեցող ցավային ախտանշանների բուժման համար: Բերանում լուծվող այս հաբերը ազդում են ախտածին միկրոօրգանիզմների վրա, ինչպես նաև վերացնում են բորբոքման պատճառն ու տհաճ զգացողությունները:
Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը թույլ է տալիս հասնել երկարաժամկետ ազդեցության, և թուքը չի մաքրում դեղանյութը: