ՌՈՒՍ ՀԱՅ
Քո կոկորդը քո ուժն է

Ինչպե՞ս թեթևացնել կոկորդի ցավը:

Մրսածությո՞ւն, թե՞ վիրուս:

Կոկորդում տհաճ և ցավագին զգացողությունները մեծ մասամբ հանդիսանում են գրգռվածության կամ բորբոքման հետևանք, որոնց պատճառ կարող են լինել վիրուսային հիվանդությունները, բակտերիաների կամ ախտածին սնկերի ազդեցությունը: Կոկորդի բորբոքային պրոցեսները հաճախ ուղղորդվում են ուժեղ ցավերով, իսկ ձայնի խզվածությունը ի հայտ է գալիս ըմպանի բորբոքման ժամանակ: Կարևոր է մրսածության բուժումն սկսել դրա առաջին նշանների ի հայտ գալուց անմիջապես հետո, հակառակ դեպքում հիվանդությունը կարող է զարգանալ և ի վերջո հանգեցնել բարդությունների: Համաձայնեք՝ այսպիսի հեռանկարները ոգևորիչ չեն:

Որպես կանոն, ժամանակին իրականացված բուժման և անկողնային ռեժիմի պահպանման և խոտաբույսերից, մեղրից, կոճապղպեղից և կիտրոնից պատրաստված տաք առատ թեյեր օգտագործելու դեպքում կոկորդի հետ կապված խնդիրները վերանում են մի քանի օրում: Սակայն եթե կոկորդը երկար է ցավում, վկայում է ֆարինգիտի կամ մոնոնուկլեոզի մասին:

Կոկորդի ցավին բնորոշ որոշ առանձնահատկություններ կարող են հուշել տհաճության պատճառը: Վիրուսների դեպքում դիտվում է ուժեղ այրոց, բերանի չորություն: Կլման ցավային զգացողությունները ուժեղանում են, տարածվում դեպի գլուխ: Անգինայի (տոնզիլիտի) դեպքում կլման ժամանակ նույնպես առաջանում է ցավ, բայց կան նաև լրացուցիչ ախտանշաններ՝ կոկորդի քերում, նշագեղձերի բորբոքում, կոկորդում «խցանի» առաջացման զգացողություն, որը խանգարում է խմելուն և ուտելուն: Պետք է, սակայն, հաշվի առնել, որ այստեղ բերված տվյալները հարաբերական են: Հստակ ախտորոշում կարող է տալ միայն բժիշկը:

«Շտապ օգնություն» կոկորդի համար

Ինչպե՞ս արագ ազատվել կոկորդի ցավից: Այսօր առավել տարածված են հետևյալ միջոցները, որոնք կարելի է կիրառել ցանկացած պայմաններում:

1. Ողողումներ
Սովորական մրսածության դեպքում կոկորդի ցավը մեղմելու համար թերապևտները խորհուրդ են տալիս կատարել ողողումներ: 200 մլ գոլ (ոչ տաք) ջրում լուծել 1թ.գ. աղ և ստացված լուծույթով ողողել կոկորդը՝ գլուխը դեպի հետ տարած և «О» հնչյունն արտասանելով: Կրկնել յուրաքանչյուր 1-1,5 ժամը մեկ մի քանի օրվա ընթացքում: Որպես ողողման հեղուկ կարող են ծառայել երիցուկի և էվկալիպտի եփուկները: Այս խոտաբույսերը աչքի են ընկնում անտիսեպտիկ ազդեցությամբ: Դեղատներում հնարավոր է գտնել ողողումների համար նախատեսված պատրաստի լուծույթներ: Այս մեթոդն ապահովում է լավ արդյունք և թույլ է տալիս ժամանակի ընթացքում նվազեցնել և հանել կոկորդի ցավը:
Թերություն՝ անհրաժեշտ են հատուկ պայմաններ և ժամանակ:

2. Սփրեյեր
Դեղամիջոցը անմիջապես հասնում է բորբոքված կոկորդին: Սփրեյի կիրառումից հետո 30 րոպե պետք է խուսափել ուտելուց և խմելուց, որպեսզի թուքը չմաքրի «աշխատող» նյութը:

3. Լոզաններ և պաստեղներ
Այս միջոցներն օգնում են արդյունավետ ազատվել կլման ժամանակ առաջացող տհաճ զգացողություններից, հնարավորություն են տալիս արագորեն ազատվել նաև կոկորդի ցավից:
Օրինակ՝ Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը: Բերանում լուծվող հաբի տեսքով այս դեղամիջոցն ապահովում է կոմպլեքս բուժում:
Բաղադրության մաս կազմող բենզիդամինը հանում է ցավն ու վերացնում բորբոքման պատճառը, իսկ ցետիլպիրիդինիումի քլորիդը ոչնչացնում է վարակի անմիջական պատճառը:

Հաբերը հեշտ է օգտագործել. դրանք պետք է պահել բերանում մինչև լուծվելը: Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը կօգնի կարճ ժամկետում թեթևացնել ցավը: Դեղամիջոցը կարող են օգտագործել 6 տարեկան երեխաները: Այն թույլ է տալիս հաղթահարել կոկորդի ինչպես թեթև, այնպես էլ ուժեղ ցավը:

Առողջ եղեք:

Krka, d. d.

Բոլոր իրավունքները պաշտպանված են Krka, tovarna zdravil, d. d., Novo mesto
Գովազդի թույլտվություն՝ N ԴԳ-0004, տրված 16 հունվար 2020թ