ՌՈՒՍ ՀԱՅ
Քո կոկորդը քո ուժն է

Ինչո՞վ բուժել կոկորդի ցավը

Վերին շնչուղիների վարակները հաճախ անհանգստացնում են ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Կոկորդի ցավը բժշկին կամ դեղագետին դիմելու առավել տարածված պատճառներից մեկն է: Կոկորդը հաճախ ցավում է այն հիվանդությունների ժամանակ, որոնք ախտահարում են ողջ օրգանիզմը, օրինակ՝ սուր շնչառական վիրուսային վարակները (ՍՇՎՎ): Ախտանշանները կարող են տարբեր լինել. լորձաթաղանթի կարմրություն, ցավ, այրոցի և չորության զգացողություն, այտուցվածություն, կլման դժվարություններ, ձայնի խզվածություն կամ կորուստ: Այս ախտանշանների պատճառները կարող են տարբեր լինել, բայց դրանք բոլորն էլ բուժման կարիք ունեն: Եթե միջոցներ չձեռնարկվեն, վարակը կարող է տարածվել և հանգեցնել բարդությունների:

Կոկորդի ցավի պատճառները

Վատ ինքնազգացողության վերաբերյալ բողոքների առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկը վիրուսային վարակն է: Այն մեծահասակների մոտ կոկորդի հիվանդություններ է առաջացնում 90% դեպքերում: Շնչառական վիրուսները (ադենովիրուսներ, գրիպի կամ հերպեսի վիրուսներ) առաջացնում են ուժեղ ցավային զգացողություններ:

Ավելի հազվադեպ է պատահում, երբ կոկորդի ցավի պատճառ է հանդիսանում բակտերիալ վարակը: Եթե օրգանիզմը թուլացած է կամ վիրուսային վարակը երկար ժամանակ գրոհում է օրգանիզմն առանց համապատասխան բուժման, վիրուսներին կարող են միանալ բակտերիաները: Առավել հաճախ կոկորդի ցավի պատճառ են հանդիսանում ստրեպտոկոկները, որոնք հանգեցնում են տոնզիլիտի ծանր ձևերի զարգացմանը, և ստաֆիլոկոկերը: Նման վարակները սովորաբար բուժվում են ազդեցության լայն շրջանակ ունեցող հակաբիոտիկներով:

Կոկորդի ցավի առաջացման մեկ այլ պատճառ են Candida ցեղի սնկերը: Կանդիդոզը համեմատաբար հազվադեպ է ախտահարում կոկորդը, դա սովորաբար տեղի է ունենում, երբ իմունային համակարգը թուլացած է: Սնկային վարակը կարող է ի հայտ գալ բերանի խոռոչի միկրոֆլորայի խախտման դեպքում (հաճախ տեղի է ունենում հակաբիոտիկների կիրառումից հետո), ինչպես նաև քիմիաթերապիայից հետո:

Կոկորդի ցավ կարող է առաջանալ ոչ միայն վարակներից, այլև ուրիշ պատճառներով: Խոսքը չափազանց սառը կամ տաք օդից, քթի կաթիլներից, քիմիական գրգռվածությունից, ծխելուց և այլ պատճառներով առաջացող լորձաթաղանթի բորբոքման մասին է: Այսպիսի ցավը կարող են վերացնել ժամանակակից դեղամիջոցները:

Ինչպե՞ս բուժել կոկորդի ուժեղ ցավը:

Կոկորդի ցավի բուժման եղանակներն ու դեղամիջոցի ընտրությունը կախված են մի քանի գործոնից: Առաջին հերթին դա տհաճ զգացողությունների առաջացման պատճառն է: Եթե խոսքը բակտերիալ վարակի մասին է, ապա բժիշկը կնշանակի հակաբիոտիկներ: Մնացած դեպքերում բավական է օգտագործել հակավիրուսային և հակասնկային միջոցներ, ինչպես նաև բորբոքումը, այտուցվածությունն ու ցավը վերացնող միջոցներ:

Կոկորդի ցավի վերացման համար գոյություն ունեն դեղամիջոցների զանազան ձևեր՝ սփրեյեր, ներծծվող հաբեր, ողողման լուծույթներ: Անհրաժեշտ է ընտրել այնպիսի միջոց, որը կունենա կոմպլեքս ազդեցություն, կհանի ցավն ու բորբոքվածությունը և երկար ժամանակ կպահպանի օգտագործումից ստացված ազդեցությունը:

Սեպտոլետե® տոտալ՝ կոկորդի ցավի կոմպլեքս բուժում:

Չգիտե՞ք, թե ինչպես բուժել կոկորդի ցավը, որն առաջանում է կլման կամ անգինայի ու սուր շնչառական վարակների ժամանակ: Կոկորդի ցավի բուժման նոր միջոցն արդեն վաճառքում է: Կոկորդի բորբոքման և կարմրության կոմպլեքս բուժումը Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցն է:

Բերանում լուծվող հաբերը հարմար են թե՛ մեծահասկաների, թե՛ երեխաների համար, ունեն հաճելի համ և չեն պարունակում շաքար, այսինքն՝ կարող են նշանակվել շաքարային դիաբետով հիվանդներին: Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցն ապահովում է արագ և արդյունավետ բուժում, քանի որ պարունակում է երկու ակտիվ բաղադրիչ: Անտիսեպտիկ և ոչ ստերոիդային հակաբորբոքային միջոցները արագ կօգնեն, եթե ցավում է կոկորդը։ Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը արագ վերացնում է ցավի զգացողությունը և պայքարում է վարակի պատճառի դեմ:

Krka, d. d.

Բոլոր իրավունքները պաշտպանված են Krka, tovarna zdravil, d. d., Novo mesto
Գովազդի թույլտվություն՝ N ԴԳ-0004, տրված 16 հունվար 2020թ