Լարինգիտը կոկորդի լորձաթաղանթի բորբոքումն է: Եթե Դուք քերոց, այրոց, չորություն և ցավ եք զգում կոկորդում, ինչը զուգորդվում է նաև հազով և խռպոտությամբ, ապա ամենայն հավանականությամբ խոսքը գնում է լարինգիտի մասին:
Պատճառները
Լարինգիտի հարուցիչը սովորաբար վիրուսային վարակն է, սակայն երբեմն այն կարող է ի հայտ գալ նաև ձայնալարերի գերլարումից, օրինակ, եթե դուք երկար և բարձրաձայն խոսել եք:
Լարինգիտի տեսակները
Լարինգիտը կարելի է բաժանել երկու տեսակի՝ սուր և քրոնիկ: Լարինգիտի սուր տեսակը սովորաբար տևում է մի քանի օր: Քրոնիկ լարինգիտը կարող է տևել մինչև 3 շաբաթ: