ՌՈՒՍ ՀԱՅ
Քո կոկորդը քո ուժն է

Իրավական տեղեկատվություն

Վերջին թարմացումը՝ մայիս 2016թ.

Բովանդակություն
I. Կայքի օգտագործման պայմաններ
1.1. Ընդհանուր դրույթներ
1.2. Կայքի բովանդակությունը, Կայքի և առանձին մասերի հասանելիությունը
1.3. ԿՌԿԱ-ի պատասխանատվության սահմանափակումը
1.4. Հղումներ դեպի այլ կայքեր
1.5. ԿՌԿԱ-ի իրավունքները մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ
1.6. Երրորդ անձանց մտավոր սեփականությունը
1.7. Օգտատերերի չթույլատրված գործողությունների արգելքը
II. Գաղտնիության և անձնական տվյալների քաղաքականությունը
2.1. Գաղտնիության մասին ընդհանուր դրույթներ
2.2. Օգտատերերի պատասխանատվությունն ու ԿՌԿԱ-ի պատասխանատվության սահմանափակումը օգտատերերին տեղեկություն տրամադրելու դեպքում
2.3. Անձնական տվյալներ
2.4. Տվյալների պասիվ հավաքագրում և օգտագործում
2.5. Տեղեկության մշակում և պաշտպանություն
2.6. Անվտանգության միջոցառումներ
III. Կայքն օգտատերերի պատասխանատվության այլ դրույթներ
IV. Ընդդատությունը

I. Կայքի օգտագործման պայմանները

1.1. Ընդհանուր դրույթներ

Այս կայքը պատկանում է «ԿՌԿԱ, դեղագործական գործարան, դ.դ., Նովո մեստո», Սլովենիա (KRKA, tovarna zdravil, d.d., Novo mesto, Slovenia) բաժնետիրական ընկերությանը, այսուհետ` «ԿՌԿԱ, դ․դ» ԲԸ: Հայաստանի Հանրապետության տարածքում ԿՌԿԱ ընկերությունների խմբին (այսուհետ՝ ԿՌԿԱ) է պատկանում «ԿՌԿԱ, դեղագործական գործարան, դ.դ., Նովո մեստո» ԲԸ ՀՀ ներկայացուցչությունը: ԿՌԿԱ-ն կառավարում, վերահսկում և թարմացնում է սույն ինտերնետային կայքի բովանդակությունը (այսուհետ՝ Կայք): Սույն Կայքը ստեղծվել է, որպեսզի ԿՌԿԱ-ի, նրա արտադրանքի և այլ գործունեության վերաբերյալ Ձեզ տրամադրի ընդհանուր տեղեկատվություն տրամադրելու համար, ինչպես նաև այնպիսի այլ տեղեկատվություն, որը մենք կարևոր ենք համարում տեղադրել այս Կայքում:

Եթե Դուք համաձայն չեք ստորև նշված բոլոր պայմաններին և սահմանափակումներին պայմաններին, խնդրում ենք չօգտագործել այս Կայքը:

Խորհուրդ ենք տալիս Ձեզ ժամանակ առ ժամանակ այցելել Կայքի «Իրավական տեղեկատվություն» բաժինը և ծանոթանալ վերջինիս բովանդակությանը, քանի որ այս բաժնում ներառված դրույթները համարվում են իրավաբանորեն պարտավորեցնող:

ԿՌԿԱ-ին իրավունք է վերապահվումցանկացած ժամանակ և անկախ որևէ որոշակի հիմքի փոխել այս բաժնի բովանդակությունը («Իրավական տեղեկատվություն»):

1.2. Կայքի բովանդակությունը, Կայքի և առանձին մասերի հասանելիությունը

Սույն կայքում հասանելի բոլոր տեղեկություններն ու տվյալները նախատեսված են միայն տեղեկատվական նպատակով, չեն համարվում իրավական գործողություններ կատարելու առաջարկություն և չեն կրում որևէ իրավական հետևանքներ, բացառությամբ այն դեպքերի, երբ հստակորեն նշված է հակառակը (օրինակ՝ պաշտոնական առաջարկների հնարավոր հայտարարություն, գովազդային նյութեր և այլն):

ԿՌԿԱ-ի, դրա արտադրանքի և գործունեության մասին կայքում ներկայացված տեղեկատվությունը իրենից չի ներկայացնում ոչ մի արտադրանքի, աշխատանքի, ծառայության պաշտոնական առաջարկություն: Մասնավորապես, կայքում արտադրանքի մասին ներկայացված տեղեկատվությունը հանդիսանում է ԿՌԿԱ-ի ընդհանուր արտադրական ցանկի մասին տեղեկատվություն: ԿՌԿԱ-ն ընդգծում է, որ կայքում առկա տեղեկատվությունը չի կարող դիտարկվել որպես կոմերցիոն առաջարկ, ինչպես նաև հրապարակային առաջարկ կամ օֆերտա կատարելու հրավեր, ԿՌԿԱ-ի արժեթղթերում կամ բաժնետոմսերում ներդրումներ կատարելու առաջարկ և այլ նմանատիպ առաջարկներ, եթե Կայքում հստակորեն հակառակը նշված չէ:

Այս կայքը պարունակում է նաև առողջության, ֆիզիկական վիճակի, առողջ ապրելակերպի, առողջապահության, բժշկության, անասնաբուժության մասին տեղեկատվություն: Արտադրանքի, կանխարգելման և բուժման մեթոդների վերաբերյալ Կայքում ներկայացված տեղեկատվությունը , ներկայացված է բացառապես ճանաչողական նպատակներով: Այն ոչ մի դեպքում չպետք է համարվի բժշկական կամ առողջապահական հարցերով խորհրդատվություն, ինչպես նաև այն չի կարող կիրառվել ախտորոշման, հիվանդության և առողջության հետ կապված այլ խնդիրների պատճառների բացահայտման կամ առողջական անհատական ցանկացած խնդրի բուժման համար: Նախքան ԿՌԿԱ ընկերության ցանկացած տեսակի դեղամիջոցի ընդունումը Ձեզ անհրաժեշտ է ստանալ բժշկական կամ դեղագործական մասնագիտական խորհրդատվություն, կամ էլ ծանոթանալ այդ դեղամիջոցի օգտագործման պայմաններին: Նախքան ԿՌԿԱ-ի այլ արտադրանքի օգտագործումը, որի մասին տեղեկատվությունն առկա է սույն Կայքում (անասնաբուժական նպատակով կիրառվող դեղամիջոցներ, կենսաբանական ակտիվ հավելումներ, օծանելիք-կոսմետիկ պարագաներ և այլն) Ձեզ անհրաժեշտ է նախապես ստանալ համապատասխան մասնագիտական խորհրդատվություն կամ ծանոթանալ տվյալ արտադրանքի օգտագործման պայմաններին:

Կայքում կարող են տեղ գտնել մասնագետների և փորձագետների կարծիքներ, որոնց ոլորտը համանման է սույն Կայքի թեմատիկ բովանդակությանը, ինչպես նաև տարբեր հրապարակումներից քաղվածքներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, մասնագիտական գրականություն, այլ վեբ-կայքեր: Նմանատիպ տեղեկատվությունն իրենից ներկայացնում է հեղինակի զուտ անձնական կարծիքը և պարտադիր չէ, որ համընկնի ԿՌԿԱ-ի դիրքորոշման հետ:

ՀՀ օրենսդրությանը չհակասելու դեպքում ԿՌԿԱ-ն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի և ցանկացած ձևով, անկախ նման գործողությունների պատճառներից և առանց նախնական զգուշացման, փոխել սույն Կայքի բովանդակությունը, Կայքում տեղեկության շարադրման կարգը և ձևը, տեղակայությունը, այդ թվում փոխել կամ ջնջել տեղեկություններ՝ ներառյալ Կայքի օգտատերերի և երրորդ անձնաց կողմից տեղադրված տեղեկությունը, ներկայացնել, սահմանափակել կամ արգելափակել Կայքի և իր առանձին բաժինների ու նյութերի հասանելիությունը, Կայքում գրանցման անհրաժեշտությամբ կամ այլ պայմանների (գործողությունների) իրականացմամբ պայմանավորված՝ Կայքի առանձին մասերը դարձնել օգտատերերին հասանելի:

1.3. ԿՌԿԱ-ի պատասխանատվության սահմանափակումը

ԿՌԿԱ-ն բարեխիղճ և ուշադիր ստեղծում է և պարտավորվում է ստեղծել իր Կայքերը՝ ապահովելով այդ էջերում տեղադրված տվյալների ճշգրտությունը և թարմացվածությունը: Այնուամենայնիվ, Կայքում տեղադրված տեղեկատվությունը տարաբնույթ պատճառներով կարող է պարունակել տեխնիկական անճշտությունները կամ վրիպակներ։ Բացի այդ,Կայքի օգտատերերը որոշ դեպքերում հնարավորություն ունեն սույն Կայքում տեղեկություն տեղադրել, և միևնույն ժամանակ ԿՌԿԱ-ն, որպես կանոն, հնարավորություն չունի ստուգել այդ տեղեկության հավաստիությունն ու ճշտգրտությունը: Այսպիսով ԿՌԿԱ-ն չի կարող լիովին երաշխավորել այս Կայքում տեղադրված տեղեկատվության ամբողջականությունը և ճշգրտությունը, ինչպես նաև չի կարող կառավարել օգտատերերի կողմից Կայքում տեղադրված նյութերի օգտագործման ձևերը: Սույն Կայքի յուրաքանչյուր օգտատեր պետք է ինքնուրույն և ուշադիր գնահատի Կայքում տեղադրված տեղեկատվությունը:

ԿՌԿԱ-ն, ինչպես նաև սույն Կայքի ստեղծման, սպասարկման, պահպանմանն աջակցող այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, ուղղակիորեն հրաժարվում են որևէ վնասի նկատմամբ պատասխանատվությունից և պարտավորությունից, որը կարող է առաջանալ սույն Կայքում առկա տեղեկատվության հասանելիության, օգտագործման, անհասանելիության կամ դրանց բովանդակության ցանկացած թերությունների և անճշտությունների արդյունքում:

Նշված անձինք նաև պատասխանատվություն չեն կրում և պարտավորություն չեն ստանձնում Ձեր համակարգչային կամ այլ սարքավորումներին հասցված վնասների, ինչպես նաև Կայք այցելելու, Կայքն և տեղեկություն օգտագործելու, տեղեկություն ներբեռնելու արդյունքում դրանց հնարավոր վիրուսային վարակման համար։

Սույն կայքի բոլոր օգտատերերը մուտք են գործում սույն Կայք, ինչպես նաև ողջամտորեն, բարեխղճաբար և սեփական պատասխանատվությամբ օգտագործում են այնտեղ տեղադրված տեղեկատվությունը, ծրագրերը, ֆայլերը:

Սույն կայքը նախատեսված է ՀՀ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործման համար: Սույն կայքում տեղադրված տեղեկությունները կարող են անհամապատասխան կամ անվավեր լինել ՀՀ տարածքից դուրս գտնվող օգտատերերի համար: ԿՌԿԱ-ն նաև պատասխանատվություն չի կրում այլ պետությունների օրենսդրությունների հետ սույն Կայքի բովանդակության անհամատասխանության համար՝ բացառությամբ ՀՀ օրենսդրության հետ անհամապատասխանության դեպքի:

ԿՌԿԱ-ն պատասխանատվություն չի կրում Կայքի կամ նրա առանձին մասերի (բաժինների) մուտք գործելու անհնարինության, Կայքի աշխատունակության, Կայքի կամ նրա առանձին մասերի (բաժինների) որակի և Կայքի աշխատանքի արագության համար:

ԿՌԿԱ-ն պատասխանատվություն չի կրում, եթե որոշ ապրանքներ, որոնց մասին Կայքում առկա է տեղեկություն, Ձեզ համար անհասանլեի են (ապրանքի ձեռքբերման անհնարինություն):

1.4. Հղումներ դեպի այլ կայքեր

Կայքը պարունակում է նաև երրորդ անձանց տեղեկություններ , ինչպես նաև հղումներ երրորդ անձանց ինտերնետ-կայքերին: Եթե մեր գնահատմամբ նման հղումները դրական բնութագիր ունեն, այդ մասին տեղադրվում է համապատասխան հաղորդագրություն: ԿՌԿԱ-ն հնարավորություն չունի կանոնավոր կերպով ծանոթանալ այդ կայքերի բովանդակության հետ, չի կարող վերահսկել կամ ազդել այդ բովանդակության վրա: Այսպիսով, հաշվի առնելով համացանցի առանձնահատկությունները, մենք չենք կարող երաշխավորել բարձր մակարդակի գաղտնիություն ապահովումը այլ վեբ-կայքերի կողմից, որոնց մենք հղումներ ենք տալիս կամ պատասխանատվություն կրել այդ վեբ-կայքերի բովանդակության համար: Հետևաբար, ԿՌԿԱ-ն չի կարող պատասխանատվություն կրել կողմնակի կայքերի բովանդակության, այդ թվում նաև այդ կայքերի բովանդակության պատճառով օգատերերի կրած որևէ վնասների և կորուստների համար:

1.5. ԿՌԿԱ-ի իրավունքները մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ

Սույն Կայքի բովանդակություն կազմող ամբողջ տեղեկատվությունը՝ տեքստերը, ֆոտո, վիդեո և այլ լուսանկարները, գեղարվեստական ստեղծագործությունները, երաժշտական, տեսաձայնային և այլ ստեղծագործությունները, համակարգչային ծրագրերը և տվյալների բազաները, տեղադրված են սահմանված կարգով և համարվում են հեղինակային կամ հարակից իրավունքների օբյեկտ, , և պաշտպանվում են մտավոր սեփականության այլ օբյեկտների հետ հավասար հիմունքներով: Սույն կայքում հրապարակված փաստաթղթերը կարող են վերարտադրվել միայն անձնական օգտագործման համար և այլ ոչ առևտրային նպատակներով: Այդ դեպքում պետք է պահպանվեն հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների պաշտպանության վերաբերյալ բոլոր վերոնշյալ նախազգուշացումները: Առանց ԿՌԿԱ-ի նախնական գրավոր համաձայնության չի թույլատրվում առևտրային նպատակներով պատճենել, ցուցադրել, ներբեռնել, փոփոխել, վերարտադրել կամ այլ կերպ տարածել այս Կայքում տեղադրված տեղեկատվությունը:

Սույն Կայքում տեղադրված ապրանքային նշանները, սպասարկման նշանները, առևտրային նմուշները, ֆիրմային անվանումները, օգտակար մոդելների պատկերները համարվում են գրանցված ԿՌԿԱ-ի անհատականացման միջոցներով, նրա ապրանքներով, աշխատանքներով ու ծառայություններով, որոնց նկատմամբ ԿՌԿԱ- ն ունի մտավոր սեփականության մասին օրենսդրությամբ սահմանված բոլոր իրավունքները:

Կայքում տեղադրված ոչ մի տեղեկություն չի կարող մեկնաբանվել որպես Կայքում տեղադրված ապրանքների կամ դրանց անհատականացման միջոցների (ապրանքային նշաններ, սպասարկման նշաններ և այլն) օգտագործելման իրավունք: Խստիվ արգելվում է Կայքում տեղադրված մտավոր սեփականության օբյեկտների ցանկացած ոչ իրավաչափ օգտագործումը և կիրառումը, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք նախատեսված են Կայքի օգտագործման պայմաններում: ԿՌԿԱ- ն իրավունք ունի բոլոր իրավական միջոցներով ապահովել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը, այդ թվում `ծանր իրավախախտումների դեպքում ներգրավել քրեական պատասխանատվության և այլ պատասխանատվության:

1.6. Երրորդ անձանց մտավոր սեփականությունը

Այն դեպքերում, երբ մեր օգտատերերը սույն կայքում տեղադրում են տեղեկատվություն, կամ որևէ այլ կերպ ԿՌԿԱ-ին տեղեկատվություն են տրամադրում և միևնույն ժամանակ հստակ ձևով չեն նշում այդ տեղեկատվության օգտագործման սահմանափակումը, նման դեպքերում մեզ տրամադրված տեղեկատվությունը չի դիտարկվի որպես գաղտնի տեղեկատվություն, ինպես նաև չի պաշտպանվի հեղինակային իրավունքով, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: ԿՌԿԱ-ն իրեն է վերապահում այդ տեղեկատվության ազատ օգտագործման, դրա տարածման , առանց որևէ սահմանափակման այլ աձնանց փոխանցման իրավունքը՝, ընդ որում տալով այդ տեղեկատվության աղբյուրի հղումը: Դրանից բացի ԿՌԿԱ-ն իրեն իրավունք է վերապահում օգտագործել և իրականացնել տարբեր գործողություններ բոլոր այն գաղափարների, հասկացությունների, փորձի ու տեխնոլոգիաների հետ, որոնք համարվում կամ ներառում են նման տեղեկատվություն: ԿՌԿԱ-ն, ըստ սեփական հայեցողության կօգտագործի տվյալ տեղեկատվությունը ցանկացած նպատակով:

Այն դեպքերում, երբ Դուք կարծում եք, որ տվյալ կայքը որևէ կերպ խախտում է մտավոր սեփականության օրենսդրության շրջանակներում Ձեզ հասանելի հեղինակային, հարակից կամ այլ իրավունքները, ապա Դուք իրավունք ունեք նման խախտումների վերաբերյալ մեզ դիմում ներկայացնել:

Այդ դիմումը Ձեր կողմից կարող է ուղարկվել հետևյալ հասցեով.

12 Սարյան փողոց, տ. 2
0002 Երևան
Կենտրոն թաղամաս
Phone +386 1 4751 421
+374 10 56 06 11
Ֆաքս +386 1 4751 417
Էլ-հասցե info.am@krka.biz

1.7. Օգտագործողի չթույլատրված գործողությունների արգելքը

Բացի այն դեպքերից, երբ ԿՌԿԱ-ի հետ այլ պայմանավորվածություն չկա, խստորեն արգելվում է ԿՌԿԱ-ի տեղեկատվական համակարգ ցանկացած չարտոնված մուտք կամ չարտոնված մուտքի փորձ (օր. ԿՌԿԱ-ի տեղեկատվական տվյալների ընդհանուր տվյալների բազա և նրա մշակումն ապահովող տեղեկատվական տեխնոլոգիաներ և տեխնկական միջոցներ)՝ անկախ նպատակից: Դուք համաձայնում եք, որ չեք փորձի առանց ԿՌԿԱ-ի գրավոր թույլտվության օգտագործել որևէ ռոբոտներ, որոնման գործիքներ, այլ ավտոմատացված և մեխանիկական ընթացակարգեր ու սարքավորումներ «էկրանի պարունակությունը կարդալու», հետևելու, «տեղեկության որոնման», կամ Կայքի վեբ-էջի, կամ այնտեղ եղած տեղեկատվության պատճենահանում կատարելու համար՝: Դուք ոչ մի դեպքում Կայքի օգտատերերին սպամ ուղարկելու իրավունք չունեք: Դուք համաձայնվում եք, որ չեք օգտագործի ինչ որ գործիքներ, ծրագրային ապահովումներ, կամ ընթացակարգեր, որով կխանգարեք, կամ կփորձեք խանգարել Կայքի անխափան աշխատանքը: Դուք համաձանյվում եք, որ չեք ձեռնարկի որևէ գործողություն, որը կարող է հանգեցնել Կայքի և ԿՌԿԱ-ի այլ ենթակառուցվածքների անհիմն կամ անհամամասնորեն էական ծանրաբեռնմանը:

II. Գաղտնիության և անձնական տվյալների քաղաքականություն

2.1. Գաղտնիության մասին ընդհանուր դրույթներ

ԿՌԿԱ-ն հատուկ ուշադրություն է դարձնում այս կայքի օգտատերերի կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիությանը և պաշտպանությանը: Նման տեղեկատվությունը հավաքագրելու, պահելու, օգտագործելու, տարածելու, փոխանցելու և այլ կերպ մշակելու վերաբերյալ ավելի մանրամասն լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարդացեք ստորև ներկայացված տեղեկատվությունը:

Ինտերնետի, ինչպես նաև տեղեկատվության և դրա տրամադրման վերաբերյալ օրենսդրության անընդհատ զարգացումը պահանջում են այս բաժնի կանոնավոր թարմացում: Այդ պատճառով մենք մեզ իրավունք ենք վերապահում անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել այս բաժնում :

2.2. Օգտատերերի պատասխանատվությունն ու ԿՌԿԱ-ի պատասխանատվության սահմանափակումը օգտատերերին տեղեկատվություն տրամադրելու դեպքում

Կայքի յուրաքանչյուր այցելու կարող է Կայքում թողնել տարատեսակ տեղեկատվություն: Խնդրում ենք Ձեզ ուշադիր, խելամիտ և պատասխանատու լինել այն տեղեկատվության հանդեպ, որը տրամադրում եք մեզ, ինչպես նաև զերծ մնալ հետևյալ տեղեկատվության տրամադրումից՝

(1) Ոչ հավաստի, չհաստատված, կեղծ, զրպարտող տեղեկատվություն։

(2) Տեղեկատվություն, որի տարածումը կարող է սպառնալ երրորդ անձանց պատվին, արժանապատվությանը, կամ գործարար համբավին, այդ անհատների գույքային իրավունքներին, ինչպես նաև ոչ նյութական բարիքների հետ կապված իրավունքներին, ինչպիսիք են՝ կյանքի և առողջության, անձի արժանապատվության, անձի անձեռնմխելիության, պատվի և բարի համբավի, գործնական համբավի, անձնական կյանքի, կացարանի անձեռնամխելիության, անձնական և ընտանեկան գաղտնիքի և այլ ոչ նյութական, երրորդ անձանց այլ իրավունքները։

(3) Տեղեկություն, որը հանդիսանում է մտավոր սեփականության օբյեկտ, որի իրավատերը Դուք չեք, կամ եթե մեզ նման մտավոր սեփականության օբյեկտների տրամադրմանը ուղղված Ձեր գործողությունները դուրս են Ձեր իրավունքների ու իրավասությունների շրջանակից։

(4) Գաղտնի տեղեկատվություն, որի ներկայացման, կամ որի հետ որևէ այլ գործողություն իրականացնելը դուրս է ձեր իրավասության շրջանակներից (օրենսդրական ակտեր, պայմանագրեր, լիազորագրեր, դատական ակտեր և այլն)՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով՝ այլ անձանց անձնական տվյալներ, այլ անձանց առևտրային գաղտնիք համարվող տեղեկություն, պետական, ծառայողական և մասնագիտական գաղտնիք, բժշկական, հարկային, բանկային գաղտնիք, նախաքննության գաղտնիք, կտակի, որդեգրման, խոստովանության, ինսայդերական գաղտնիք և ՀՀ օրենսդրության՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով պաշտպանված այլ տեղեկություն:

(5) Տեղեկատվություն, որի տարածումը Հայաստանի Հանրապետությունում սահմանափակված կամ արգելված է, որը, առանց սահմանափակման, ներառում է հետևյալը՝ տեղեկություն, որն ուղղված է պատերազմի քարոզչության, ազգայնամոլության, ռասսայական կամ կրոնական ատելության և թշնամանքի հրահրմանը, պոռնոգրաֆիկ բնույթի տեղեկություն, թմրադեղերի պատրաստման, ձեռք բերման, օգտագործման, տարածման, հոգեմետ դեղերի և դրանց տարածման, ձեռք բերման վայրերի, թմրեցուցիչ հանդիսացող բույսերի աճեցման միջոցների և վայրերի վերաբերյալ տեղեկություններ, տեղեկություններ ինքնասպանություն գործելու ձևերի, ինչպես նաև ինքնասպանության դրդող կոչերի վերաբերյալ, տեղեկություններ անչափահասների մասին, որոնք տուժել են անօրինական գործողություններից (անգործությունից), որոնց տարածումը արգելված է ՀՀ օրեսնդրությամբ, ինչպես նաև անչափահասների իրավունքներն ու անվտանգությունը խախտող այլ տեղեկություններ, տեղեկություններ, որոնց տարածումը արգելված կամ սահմանափակված է ՀՀ ընտրությունների և հանրաքվեի մասին օրենսդրությամբ, և այն տեղեկատվությունը, որի տարածման դեպքում նախատեսված է քրեական կամ վարչական պատասխանատվություն կամ որի տարածքում ՀՀ տարածքում սահմանափակված կամ արգելված է:

(6) այլ տեղեկություններ, որոնք որևէ կերպ խախտում են պետության անվտանգությունը, սահմանադրական կարգի հիմունքները, ֆիզիկական անձանց և (կամ) իրավաբանական անձանց օրինական իրավունքները և շահերը.

(7) հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, եթե միայն մենք ուղղակիորեն և հստակորեն չենք դիմել ձեզ այս տեղեկատվությունը ստանալու համար. մասնավորապես՝ ֆիզիկական անձի (անձանց) ֆոտո, վիդեո և այլ իրատեսական լուսանկարներ, ներառյալ Ձեր սեփականը, Ձեր, կամ մեկ այլ անձի կենսաչափական տվյալները (դակտիլոսկոպիկ տվյալներ, աչքի բիբ, ԴՆԹ-ի փորձաքննություններ, հասակ, քաշ և այլն); ռասայական, ազգային, քաղաքական հայացքների, կրոնական կամ փիլիսոփայական համոզմունքների, առողջական վիճակի, անձնական կյանքի, դատվածության, կամ արհմիության, կամ այլ հասարակական կազմակերպության անդամության վերաբերյալ տվյալներ: Այն դեպքերում, երբ մեզ անհրաժեշտ կլինեն Ձեր վերաբերյալ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ, մենք կդիմենք Ձեզ Ձեր հստակ գրավոր համաձայնությունը ստանալու նպատակով՝ ինչպես սահմանված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով:

Այս կայքի միջոցով օգտատերերից տեղեկություններ ստանալիս՝ ԿՌԿԱ-ն, որպես կանոն, հնարավորություն չունի ստուգել Ձեր տրամադրած տեղեկատվության հավաստիությունը, կամ այդ տվյալները մեզ փոխանցելու Ձեր լիազորությունները: Մենք կստուգենք Ձեր տրամադրած տեղեկությունները և դրանց օգտագործման Ձեր իրավասությունները միայն այն սահմանափակ դեպքերում, երբ մենք պարտավոր ենք դա անել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Այլ դեպքերում մենք a priori վստահում ենք Ձեր ողջամտությանն ու բարեխղճությանը և համարում ենք Ձեր տրամադրած տեղեկությունները հավաստի, ոչ ոքի օրինական իրավունքները և շահերը, ինչպես նաեւ սահմանված սահմանափակումները չխախտող, և Ձեզ համարում ենք պատշաճ կերպով լիազորված մեզ այդպիսի տեղեկատվություն տրամադրելու համար : Այսպիսով, եթե դուք խախտեք մեզ որոշակի կատեգորիայի տեղեկատվության չտրամադրելու վերոնշյալ հանձնարարականը , ապա Ձեր գործողությունների բացասական հետևանքների համար ամբողջ պատասխանատվությունը կրում եք միայն Դուք: Ընդ որում, այս դեպքում ԿՌԿԱ-ն կազատվի պատասխանատվությունից, եթե ԿՌԿԱ-ն իրականացրել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված բոլոր գործողությունները Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության ստուգման և այդ տեղեկությունները օգտագործելու ձեր լիազորությունների ստուգուման ուղղությամբ:

Այն դեպքում, եթե Դուք մեր կայքում տեղադրել եք (հրապարակել) Ձեր սեփական, կամ այլ մարդկանց անձնական տվյալները, կամ Ձեր սեփական նախաձեռնությամբ այլ տեղեկատվություն (եթե մենք չենք խնդրել Ձեզնից այդ տվյալներ և այդ տվյալների բացակայությունը Ձեր կողմից կայքի օգտագործման որևէ խոչնդոտ չի առաջացնում) և միևնույն ժամանակ Դուք հստակ չեք նշել այդ տվյալների օգտագործման սահմանափակումների մասին մեր կամ այլ անձանց կողմից, ապա այդպիսի տեղեկատվությունը չի համարվի գաղտնի,եթե միայն այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ :

2.3. Անձնական տվյալներ

Անձնական տվյալներ է համարվում ցանկացած տեղեկություն, որը ուղղակիորեն, կամ անուղղակիորեն վերաբերում է որոշակի կամ որոշված ֆիզիկական անձին (անձնական տվյալների սուբյեկտ): Ձեր անձնական տվյալներն են համարվում, մասնավորապես, ձեր ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն, փոստային հասցեն, կամ հեռախոսահամարը, ընտանեկան, սոցիալական, գույքային կարգավիճակը, կրթությունը, մասնագիտությունը, եկամուտը և այլ նմանատիպ տեղեկություններ:

Այդ դեպքում, եթե տվյալ կայքում մշակվող տեղեկատվությունը (այդ թվում՝ դրա հավաքագրումը, ձայնագրությունը, համակարգումը, կուտակումը, պահեստավորումը, պարզաբանումը (թարմացումը, փոփոխումը), դուրսբերումը, օգտագործումը, փոխանցումը (տարածումը, տրամադրումը և հասանելիությունը) այդ թվում միջսահմանային փոխանցումը, դիմազրկումը, արգելափակումը, հանումը, ոչնչացումը), ՀՀ օրենսդրության համաձայն վերաբերում է ձեր անձնական տվյալներին, այդպիսի տեղեկատվության վերամշակումն ու պաշտպանությունն իրականացվում է ԿՌԿԱ-ի կողմից հաստատված «Անձնական տվյալների մշակման և պաշտպանության քաղաքականություն» (այսուհետ` ԱՏ քաղաքականություն) համաձայն: Խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ԱՏ քաղաքականությանը՝ սեղմելով տվյալ հղման վրա: Նշված ԱՏ քաղաքականության մեջ ամրագրված են ԿՌԿԱ-ի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունները անձնական տվյալների մշակման ու պաշտպանության վերաբերյալ, ինչպես նաև Ձեր իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը նման անհատական տվյալների տրամադրման դեպքում:

Կայքի որոշ բաժիններում մենք կարող ենք Ձեզ խնդրել տրամադրել Ձեր անձնական տվյալները, որպեսզի Դուք կարողանաք օգտվել Կայքի որոշ գործառույթների առավելություննեից, օրինակ՝

(1) Այս կայքի օգնությամբ Ձեզ հնարավորություն տալ մեզ փոխանցել տեղեկություններ՝ բացասական երևույթների մասին (կողմնակի բարդություններ և այլն), որոնք տեղի են ունեցել Ձեր, Ձեր հարազատների, այլ մտերիմների կամ Ձեր հիվանդների ու հաճախորդների հետ մեր դեղերի օգտագործման ժամանակ,

(2) հնարավորություն մեզ հայտնել Ձեր կարծիքը մեր արտադրանքի մասին, դրանց՝ վաճառքում առկայության և բացակայության, մեզ ուղղված պահանջների և բողոքների մասին և այլն:

(3) ԿՌԿԱ-ում ձեր կողմից թափուր աշխատատեղի որոնման հնարավորություն.

(4) որոշակի միջոցառումներին մասնակցելու հնարավորություն (օրինակ, մրցույթ և / կամ մրցանակային գումարով պրոմո ակցիաներ և այլն);

(5) հնարավորություն բաժանորդագրվելու նորություններին, առաջարկներին, խորհուրդներին, հղումներին և այլն

Բոլոր այն դեպքերում, երբ Կայքում Ձեզանից կպահանջվեն Ձեր անձնական տվյալները, մենք Ձեզ կնախազգուշացնենք , թե որ տեղեկատվությունն է պարտադիր վերը նշված առավելություններից օգտվելու համար, և ինչպիսի տեղեկություն անհրաժեշտ չէ տրամադրել: Բացի այդ, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կպահանջվի Ձեր համաձայնությունը Ձեր անձնական տվյալները մեր կողմից ստանալու և մշակելու համար:

Դուք իրավունք ունեք մեզ չտրամադրել ձեր անձնական տվյալները (հրաժարվել դրանց տրամադրումից և մշակումից), բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական տվյալները տրամադրելու պարտավորությունը սահմանվում է ՀՀ օրենսդրությամբ: Այլ դեպքերում, երբ անձնական տվյալների տրամադրումը օրենքով չի պահանջվում, Դուք կարող եք ազատորեն օգտվել սույն Կայքից առանց Ձեր անձնական տվյալները տրամադրելու, սակայն այդ դեպքում մենք տեխնիկապես հնարավորություն չենք ունենա Ձեզ տրամադրել որոշակի լրացուցիչ առավելություններ, ներառյալ վերոհիշյալ առավելությունները:

Բացառությամբ այն դեպքերի, երբ մենք հատուկ խնդրում ենք մեզ տրամադրել Ձեր անձնական տվյալները,մնացած դեպքերում խորհուրդ ենք տալիս մեզ չուղարկել, և չբացահայտել որևէ անձնական մասնավոր բնույթի տեղեկատվություն (օրինակ՝ տեղեկատվություն, որը կապված է ռասայական, կամ էթնիկական ծագման հարցերի, քաղաքական կարծիքների, կրոնական, կամ փիլիսոփայական համոզմունքների, առողջության, անձնական կյանքի, դատապարտվածության, կամ որևէ միության, կամ հասարակական կազմակերպությունների անդամակցության մասին և այլն: Ձեր լուսանկարները, տեսանյութերը և այլն, իրական պատկերները, ձեր կենսաչափական տվյալները, այդ թվում՝ մատնահետքի տվյալները, տեղեկություններ ծիածանաթաղանթի մասին, (ԴՆԹ փորձաքննությունները, հասակ, քաշը, և այլն) կայքում, կայքի միջոցով, կամ որևէ այլ կերպ: Այն դեպքերում, երբ մենք խնդրենք տրամադրել հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ`, մենք դա պետք է կատարենք Ձեր հստակ գրավոր համաձայնությամբ և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Անչափահասների անձնական տվյալները, մենք կպահանջենք նրանց օրինական ներկայացուցիչներից միայն բացառիկ դեպքերում՝ մասնավորապես օրենքով նախատեսված դեպքերում: Միևնույն ժամանակ, մենք միշտ խնդրելու ենք այդ անչափահասների օրինական ներկայացուցիչների (ծնողներ, որդեգրող ծնողներ, խնամակալներ և այլն) նախնական համաձայնությունը: Եթե անհրաժեշտ է հավաքել և մշակել անչափահասների անձնական տվյալները, մենք կդիմենք նրանց օրինական ներկայացուցիչներին.

(1) ծանուցում անչափահասներից հավաքագրված անձնական տվյալների որոշակի տեսակների մասին,

(2) նման տեղեկատվության հավաքման և մշակման մերժման իրավունք, այդ թվում` անձնական տվյալների վերամշակման՝ նախկինում տրված համաձայնության հետկանչի իրավունք.

(3) անձնական տվյալների սուբյեկտներին և նրանց ներկայացուցիչներին տրված այլ իրավունքներ:

Ձեր անձնական տվյալները, որը Դուք մեզ տրամադրել եք մեր խնդրանքով, մենք կօգտագործենք միայն այն նպատակներով, որի համար դրանք մեզ տրամադրվել են: Այն դեպքերում, երբ մենք կատարել ենք Ձեր անձնական տվյալների ապանձնավորում (այսինքն՝ այնպիսի գործողություններ, որոնց արդյունքում առանց լրացուցիչ տեղեկատվության անհնարին է դառնում որոշելու, թե արդյոք տվյալ անձնական տվյալները պատկանում են Ձեզ), ապա մենք նաև իրավունք ունենք օգտագործել այդ ապանձնավորված անձնական տվյալները վիճակագրական կամ այլ հետազոտական նպատակներով:

Ձեր ներկայացրած անձնական տվյալները պահպանվում և օգտագործվում են ԿՌԿԱ-ի կողմից միայն այնքան ժամկետով, որքանով դա անհրաժեշտ է նման տվյալները հավաքելու նպատակներին հասնելու համար:

Բոլոր անձինք, որոնց անձնական տվյալները մշակվում են ԿՌԿԱ-ի կողմից ունեն հետեւյալ իրավունքները.

(1) իրենց անձնական տվյալների հասանելիության իրավունքը, այսինքն, ԿՌԿԱ-ից իրենց անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունների ստացում (այդպիսի տեղեկությունների ստանալու կարգը սահմանվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով.

(2) ԿՌԿԱ-ին տրվածանձնական տվյալները վերամշակելու համաձայնության հետկանչի իրավունք.

(3) ԿՌԿԱ-ից իրենց անձնական տվյալները հստակեցնելու իրավունք, նրանց արգելափակման, կամ ոչնչացման իրավունք այն դեպքում, եթե անձնական տվյալները համարվում են թերի, հնացած, ոչ ճշգրիտ, կամ ապօրինի ձեռք բերված, և պարտադիր չէ դրանք մշակել նշված նպատակների համար

(4) Իրենց անձնական տվյալների նկատմամբ ԿՌԿԱ-ի գործողությունները, կամ անագործությունը բողոքարկելու իրավունք:

(5) Օրինական սահմանված կարգով իրենց անձնական տվյալների պաշտպանության այլ գործողությունների իրավունք

(6) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված այլ իրավունքներ

Այս իրավունքների շրջանակների մանրամասն նկարագրությունը և դրանց իրականացման կարգը սահմանվում են ՀՀ անձնական տվյալների պաշտպանության համապատասխան օրենսդրությամբ և ԿՌԿԱ-ի կողմից հաստատված Անձնական տվյալների մշակման և պաշտպանության քաղաքականությամբ:

Ձեր անձնական տվյալների մասին տեղեկություններ ստանալու մեր կողմից մշակված անձնական տվյալների հետ ծանոթանալու, դրանք պարզաբանելու, արգելափակելու, կամ ոչնչացնելու, դրանք հանրամատչելի անձնական տվյալների աղբյուրներից հանելու, դրանք մշակելու համաձայնության հետկանչի համար դիմեք մեզ հետեւյալ հասցեով`

«ԿՌԿԱ, դ․դ․, Նովո Մեստո»ԲԸ ՀՀ ներկայացուցչություն
0002, Երևան,
Սարյան 12, բն. 2
Էլ. Փոստ info.am@krka.biz

2.4. Տվյալների պասիվ հավաքագրում և տեղեկության օգտագործում

Ձեր կողմից այս Կայքի օգտագործման ընթացքում կարող է տեղի ունենալ տեղեկատվության պասիվ հավաքագրում (այսինքն, առանց Ձեր կողմից տեղեկությունների փոխանցմանն ուղղված գիտակցված գործողությունների կատարում )՝ օգտագործելով տարբեր տեխնոլոգիաներ: ԿՌԿԱ-ն պասիվ կերպով հավաքում և օգտագործում է տեղեկատվություն տարբեր ձևերով, այդ թվում`

(1) Ձեր ինտերնետ դիտարկչի միջոցով: Որոշ կատեգորիաների տեղեկությունները հավաքագրվում են հիմնականում բրաուզերների կողմից, օրինակ` Ձեր տվյալների փոխանցմանտիրույթի հասանելիության հասցեն, ձեր համակարգչի օպերացիոն համակարգի տեսակը և տարբերակը, էկրանի թույլատրման հնարավորությունը, ինտերնետ բրաուզերի տեսակը և տարբերակը: Մենք կարող ենք նաև հավաքել այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են, օրինակ, սարքի տեսակը և նույնացուցիչը, եթե այս Կայք այցելեք բջջային սարքի միջոցով:

(2) Քուքի-ֆայլերի օգտագործումը: Քուքի-ֆայլերը այն տեղեկատվության կտորներն են, որոնք պահվում են անմիջապես Ձեր կողմից օգտագործված համակարգչի, կամ բջջային սարքի վրա: Հաջորդ անգամ այցելելով այս Կայքը, տվյալները գալիս են այս քուքի-ից, իսկ Կայքը ճանաչում է այն: Այս տեխնոլոգիայի և ձեռք բերված տվյալների նպատակն է բարելավել այս Կայքը, ինչպես նաև այս և այլ կայքերն ու համացանցը ամբողջությամբ օգտագործելու Ձեր փորձը: Վեբ բրաուզերների մեծ մասը թույլ է տալիս օգտագործել բոլոր քուքի-ները:

ԿՌԿԱ-ն օգտագործում է ժամանակավոր և մշտական քուքիներ: Ժամանակավոր քուքիները պահվում են ձեր համակարգչում որոշակի ժամկետով, երբ դուրս եք եկել մեր կայքից: Մենք օգտագործում ենք ժամանակավոր քուքիները մեր Կայքի այցելուների թիվը հաշվելու համար: Բացի այդ, մենք օգտագործում ենք մշտական քուքիներ այլ կայքերից, որոնք մեզ տեղեկացնում են, թե ինչպես եք անցնում մեր Կայքի էջերով, Կայքի որ էջերի բովանդակություն է Ձեզ առավել հետաքրքրում, և որքան ժամանակ եք անցկացնում Կայքի առանձին էջերում:

Մենք հավաքում ենք քուքիներով հավաքված տվյալները միայն վիճակագրական նպատակներով, մեր սերվերի հետ կապված դժվարությունների ախտորոշման և մեր Կայքի կառավարման նպատակով, ինչպես նաև Ձեզ մեր արտադրանքի և ծառայությունների մասին տեղեկացնելու նպատակով: Այս դեպքում նման տվյալների հավաքագրումը և մշակումը կատարվում է միայն ապանձնավորման եղանակով, այնպես որ Դուք և Ձեր անձնական տվյալները չեն կարող նույնականացվել նման տեղեկատվություն օգտագործման դեպքում:

Դուք ցանկացած պահի կարող եք ջնջել, կամ չեղարկել քուքիները: Եթե ցանկանում եք ջնջել, կամ վերացնել ֆայլերը ձեր համակարգչից, կարող եք փոխել Ձեր վեբ-դիտարկչի պարամետրերը: Միևնույն ժամանակ, մենք ցանկանում ենք նախազգուշացնել Ձեզ, որ եթե Դուք ջնջեք կամ չեղարկեք քուքիները, ապա չեք կարողանա օգտագործել Ձեր դիտարկչի բոլոր ծրագրային ֆունկցիաները, ինչպես նաև այս Կայքը: քուքիները Ձեր վեբ-դիտարկչում վերահսկելու, ջնջելու կամ հեռացնելու մասին լրացուցիչ տեղեկությունների համարայցելեք հետևյալ հղումով.
www.aboutcookies.org.

(3) Կանոնավորված օնլայն գովազդի միջոցով: Քուքի ֆայլերի և այլ նմանատիպ տեխնոլոգիաների (ինտերնետ-թեգեր, մեկ-պիկսելանոց GIF ֆայլեր, դատարկ GIF ֆայլեր, անտեսանելի GIF ֆայլեր և 1 GIF թույլատրությամբ ֆայլեր) օգագործումը թույլ է տալիս կայք կամ այլ կայքեր այցելելու դեպքում տեսնել մեր գործընկեր մատակարարների գովազդները իրենց ապրանքների եւ ծառայությունների մասին: Այս մատակարարները կարող են տեղեկատվություն ստանալ Ձեր կայքի այցելությունների մասին, այլ կայքերում Ձեզ հետաքրքրող ապրանքներն և ծառայությունները գովազդելու համար:

(4) Օգտագործելով ձեր IP հասցեի մասին տեղեկատվությունը: Ձեր IP- հասցեն դա Ձեր ինտերնետ մատակարարի կողմից ավտոմատ կերպով Ձեր համակարգչին տրվող համարն է: Ձեր սարքի IP հասցեն որոշվում և ամեն անգամ ինքնաբերաբար գրանցվում է մեր սերվերի ֆայլերում, երբ Դուք այցելում եք մեր Կայք: Բացի այդ, այցելության ժամանակը և այցելած էջերը արձանագրվում են: IP հասցեների հավաքագրումը համացանցում ստանդարտ պրակտիկա է և ավտոմատ կերպով իրականացվում է բազմաթիվ կայքերում: Մենք օգտագործում ենք IP- հասցեներ այնպիսի նպատակների համար, ինչպիսիք են կայքի հաշվարկի մակարդակը, սերվերում առկա խնդիրների դիագնոստիկան և Կայքի կառավարումը:

(5) Սարքի մասին տեղեկատվություն հավաքելու միջոցով: Մենք կարող ենք տեղեկություններ հավաքել ձեր բջջային սարքի մասին, որի միջոցով մուտք եք գործել մեր Կայք, օրինակ `սարքի եզակի նույնացուցիչ:

2.5. Տեղեկության մշակում և պաշտպանություն

Մենք օգտագործում և բացահայտում ենք Ձեր տրամադրած տեղեկությունները այն մեթոդներով, որոնք մեր կողմից հստակորեն նշվել են այդ տեղեկատվության հավաքագրման ժամանակ:

Բացի այդ, մենք նաև օգտագործում ենք Ձեզանից ստացած տեղեկությունները ՀՀ օրենսդրությանը չհակասող հետևյալ դեպքերում՝:

(1) Ձեր հարցերին պատասխանելու և հարցումներ կատարելու համար, օրինակ, ուղարկելով փաստաթղթեր կամ էլեկտրոնային փոստով ծանուցումներ,

(2) Կայքի մասին, կամ Ձեր և մեր փոխհարաբերություններին վերաբերող կարևոր տեղեկություններ փոխանցելու, ներառյալ մեր պայմանների համար և քաղաքականությունների փոփոխություններ և (կամ) այլ տեղեկություններ ուղարկելու համար, եթե Դուք մեզանից նման տեղեկություն ստանալուց չեք հրաժարվել,

(3) բիզնեսի նպատակների համար, օրինակ, տվյալները վերլուծելու, նոր ապրանքներ մշակելու, սույն Կայքը, մեր արտադրանքը և ծառայությունները բարելավելու համար, մեր ապրանքների և ծառայությունների վերաբերյալ Ձեր պահանջներն ամբողջությամբ և որակյալ բավարարելու, մեր գովազդային արշավների արդյունավետությունը որոշելու համար:

Մենք նաեւ բացահայտում ենք Կայքի միջոցով հավաքած տեղեկությունները.

(1) մեր գործընկեր մատակարարներին այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են հոսթինգի և կայքի կառավարում, տվյալների վերլուծության, ՏՏ ծառայություններ, հաճախորդների սպասարկում և այլն՝ մատակարարներին իրենց ծառայությունների ներկայացնելու, տեխնիկական հնարավորություն տալու համար:

(2) երրորդ անձանց՝ ԿՌԿԱ-ի վերակազմակերպման, կամ լուծարման, վաճառքի, ցանկացած բաժնետոմսերի, գույքի, ԿՌԿԱ-ի ակտիվների ամբողջությամբ, կամ մասնակի փոխանցման գործարքների իրականացման դեպքում, սնանկության, դատական գործընթացների, պետական և տեղական իշխանությունների հրահանգների կատարման վերաբերյալ և այլն:

Բացի այդ, մենք օգտագործում և գաղտնազերծում ենք կայքի միջոցով հավաքագրված տեղեկությունները՝ ըստ անհրաժեշտության կամ նպատակահարմարության, կամ ՀՀ օրենսդրությամբ նման տեղեկություն տրամադրելու պարտավորության ուժով՝

(1) դատավարություններին, վարչական կամ քրեական քննություններին օժանդակելու նպատակով և այլն;

(2) որպես պետական մարմինների հարցումներին պատասխան.

(3) մեր և մեր հետ փոխկապակցված անձնաց գործունեությունը պաշտպանելու համար.

(4) ձեր իրավունքների, գաղտնիության, անվտանգության կամ սեփականության պաշտպանության, և (կամ), ԿՌԿԱ-ի գույքի, կամ իր հետ հետ փոխկապակցված անձնաց գույքի անվտանգության, գաղտնիության և անվտանգության պաշտպանության նպատակով:

(5) որպեսզի թույլ տան մեզ օգտվել առկա պաշտպանության միջոցներից, կամ սահմանափակել վնասները, որոնք մենք կարող ենք կրել:

Մենք կարող ենք նաև ձեր համաձայնությամբ օգտագործել և բացահայտել կայքի միջոցով հավաքագրված տեղեկությունները նաև այլ նպատակներով:

Մենք նաև օգտագործում և բացահայտում ենք պասիվ հավաքագրած տեղեկատվությունը, ինչպես նկարագրված է վերը նշված "Պասիվ տվյալների հավաքագրում ու օգտագործում» բաժնում, և ցանկացած այլ նպատակի համար, եթե մենք պարտավոր ենք գործել այլ կերպ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն (օրինակ, եթե մենք ստիպված ենք օգտագործել այնպիսի տվյալ ինչպիսին է անձնական կյանքի տվյալը): Բացի այդ, մենք կարող ենք օգտագործել և բացահայտել տեղեկատվություն, որը պահվում է մի ձևով, որը որևէ կերպ թույլ չի տալիս անձի նույնականացում :

2.6. Անվտանգության միջոցառումներ

ԿՌԿԱ-ն օգտագործում է տեխնիկական և կազմակերպչական նախազգուշական միջոցներ, ձեր տվյալները մանիպուլյացիայից, կորստից, կամ ոչնչացումից, ինչպես նաև համապատասխան լիազորություն չունեցող անձանց մուտք գործելուց պաշտպանելու համար: Մեր կողմից առցանց ռեժմիով հավաքագրված տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը ապահովելու համար ԿՌԿԱ-ն օգտագործում է տվյալների պաշտպանության ցանցերը, որոնք, ի թիվս այլնի, պաշտպանված են, ներցանցային էկրանով, որը համապատասխանում է ոլորտի ստանդարտին և ունի գաղտնաբառ: Տվյալների մշակման ժամանակ ԿՌԿԱ-ն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում դրանք կորստից, չարաշահումներից, չարտոնված մուտքից, բացահայտումից, փոփոխումից և ոչնչացումից պաշտպանելու համար: Քանի որ մենք չենք կարող ձեզ երաշխիքներ տալ կորստի, չարաշահումների, չարտոնագրված մուտքի, բացահայտման, փոփոխման և տվյալների ոչնչացման և այլ ոչ իրավաչափ գործողություններց զերծ մնալու համար, մենք փորձում ենք հնարավորինս խուսափել նման չնախատեսված երևույթներից:

III. Կայքի օգտատերերի պատասխանատվության այլ դրույթներ

Եթե մեզ հայտնի դառնա, որ Դուք խախտել եք Կայքի օգտատերերին համար սահմանված Իրավական պարտավորության ցանկացած պահանջ, մենք կարող ենք անմիջապես անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ ԿՌԿԱ-ի կողմից առաջարկվող ծառայությունների օգտագործման արգելքը և ցանկացած ժամանակ առանց ծանուցման նման օգատիրոջ կողմից Կայքում տեղադրված տեղեկատվության հեռացումը: Եթե Ձեր խախտման արդյունքում մեզ վնաս է պատճառվել, ապա մենք, ըստ սեփական հայեցողության, կարող ենք վնասի փոխհատուցում պահանջել, ինչպես նաև Ձեր խախտումների հետևանքով այլ միջացառուներ ձեռնարկել:

IV. Ընդդատությունը

Կայքի օգտագործման սույն պայմանները և Կայքի այս էջում հրապարակված այլ իրավական տեղեկատվությունը կազմված է և ենթակա է մեկնաբանման ՀՀ օրենսդրությամբ: Ձեր կողմից կայքի օգտագործումը հաստատում է սույն Կայքի օգտագործման հետ կապված որևէ հայցով ՀՀ-ում գտնվող դատարանների ընդդատության ընդունումը` համաձայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդդատության և վեճերի քննության կարգի։

Եթե «Իրավական տեղեկատվություն» սույն բաժնի որևէ դրույթ դառնում է անօրինական, անվավեր, կամ համարվում է իրավական ուժը կորցրած, այդ դրույթը համարվում է ինքնուրույն և պետք է մեկնաբանվի ՀՀ օրեսնդրության համաձայն: Նմանդրույթը չի ազդում մնացած դրույթների վավերության և օրինականության վրա: ԿՌԿԱ-ի անգործությունը կապված Ձեր, կամ երրորդ անձանց «Իրավական տեղեկատվություն» դրույթի վերը նշված բաժնի պայմանների խախտման հետ չի նշանակում նման խախտման հետ կապված ԿՌԿԱ ընկերության հրաժարում իր իրավունքներից կամ հետագա այլ խախտումներից և չի սահմանափակում ԿՌԿԱ-ին այդ իրավունքներում։

Krka, d. d.

Բոլոր իրավունքները պաշտպանված են Krka, tovarna zdravil, d. d., Novo mesto
Գովազդի թույլտվություն՝ N ԴԳ-00081, տրված 30 հոկտեմբեր 2018թ