Ֆարինգիտը, որը կենցաղում անվանում են «կոկորդի ցավ», տարածված վարակ է, որով տարին մեկ անգամ հիվանդանում է մարդկանց մեծ մասը: Ֆարինգիտը կոկորդի լորձաթաղանթի բորբոքումն է:
Պատճառներ
Կոկորդի ցավի առաջացման բոլոր պատճառները կարելի է բաժանել վարակայինների և ոչ վարակայինների:
Ֆարինգիտի վարակային պատճառների թվին կարելի է դասել.
Վիրուսները
Մեծահասակների 50-95%-ի և երեխաների 70%-ի կոկորդի հիվանդությունները պայմանավորված են շնչառական վիրուսներով: Դրանք են ադենովիրուսները, գրիպի և մանկական հասակում հերպեսի վիրուսները:
Բակտերիաները
Վիրուսային վարակի ֆոնին, որպես կանոն, միանում է նաև բակտերիալ վարակը:
Սնկեր
Հնարավոր է կոկորդում սնկային գոյացությունների առաջացումը:
Ոչ վարակային պատճառների թվին կարելի է դասել.
Լորձաթաղանթի մեխանիկական, քիմիական կամ ջերմային գրգռվածությունները,
Ուշադրություն՝
Այս ամենը մեծացնում է վարակի զարգացման հավանականությունը:
Ֆարինգիտի տեսակները
Տարբերում են սուր և քրոնիկ ֆարինգիտներ: Սուր ֆարինգիտը սովորաբար ուղղորդվում է վառ արտահայտված ախտանշաններով՝ ուժեղ ցավ կլման ժամանակ, ձայնի խզվածություն, լորձի արտադրում, կոկորդի սուր ցավեր:
Քրոնիկ ֆարինգիտի դեպքում հիվանդության ախտանշանները այդքան սուր չեն: Դրանք կարող են արտահայտվել կոկորդի չորությամբ կամ քերվելու զգացողությամբ, դիտվում է չոր տանջալից հազ: Սրացման ժամանակ քրոնիկ ֆարինգիտի ախտանշանները նմանվում են սուր տարատեսակի ախտանշաններին: