Վերին շնչուղիների վարակները երեխաների մոտ 3 անգամ ավելի հաճախ են հանդիպում, քան մեծահասակների մոտ: Այսպիսով, կոկորդի ցավը մանկական տարիքում առավել հաճախ ի հայտ եկող խնդիրներից է:
Բացի այդ, երեխաների կոկորդի ցավը սովորաբար ուղեկցվում է հարբուխով կամ քթի փակվածությամբ, աչքերի կարմրությամբ, ինչպես նաև տենդով և թուլության ընդհանուր զգացողությամբ:
Երեխաներն առավել զգայուն են վարակների հանդեպ
Վարակի բուժման եղանակը կախված է դրա պատճառից: Վիրուսային կամ թեթև բակտերիալ վարակները կարող են բուժվել անկողնային ռեժիմի պահպանմամբ և դեղամիջոցներով, որոնք վերացնում են կոկորդի ցավի պատճառները և թեթևացնում են դրա ախտանշանները:
Ծանր բակտերիալ վարակների դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, որը, հավանական է, կնշանակի համակարգային բուժում հակաբիոտիկներով:
Օգտակար կարող են լինել նաև հետևյալ միջոցները.
Բժշկի խորհրդատվությունը անհրաժեշտ է, եթե
Կարևոր է
Կոկորդի ցավի պատճառով երեխաները հաճախ հրաժարվում են ուտելուց և խմելուց, ինչը կարող է բերել ջրազրկման: Ահա թե ինչու է կարևոր հնարավորինս շուտ կանգնեցնել ցավը: