ՌՈՒՍ ՀԱՅ
Քո կոկորդը քո ուժն է

Տոնզիլիտ

Տոնզիլիտը, որը հաճախ անվանում են անգինա, քիմքային նշագեղձերի բորբոքումն է: Տոնզիլիտը առավել հաճախ առաջանում է վիրուսային կամ բակտերիալ վարակի հետևանքով: Սնկային վարակները կարող են ի հայտ գալ որպես հակաբիոտիկների կիրառմամբ իրականացված բուժման արդյունք:

Տոնզիլիտի տեսակները

Տարբերում են սուր և քրոնիկ տոնզիլիտ

Սուր տոնզիլիտը բնութագրվում է կոկորդի՝ հանկարծակի սկսվող և ուժգնացող ցավով, որը սովորաբար ուղեկցվում է բարձր ջերմությամբ:

Տոնզիլիտի ժամանակ նշագեղձերի մակերեսը կարող է ծածկվել վառ կարմիր կամ սպիտակամոխրագույն փառով: Հնարավոր է պարանոցի շրջանի ավշային հանգույցների մեծացում:

Քրոնիկ տոնզիլիտը քիմքային նշագեղձերի պարբերաբար կրկնվող բորբոքումն է: Սա բավական տարածված հիվանդություն է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների շրջանում: Կրկնվող վարակները կարող են նշագեղձերի ծալքերում առաջացնել մանրէների մեծ կուտակումներ:

Krka, d. d.

Բոլոր իրավունքները պաշտպանված են Krka, tovarna zdravil, d. d., Novo mesto
Գովազդի թույլտվություն՝ N ԴԳ-0004, տրված 16 հունվար 2020թ