Օգտակար խորհուրդներ քո կոկորդի առողջության համար
Երբ դրսում սառնամանիք է, շնչեք քթով:
Ցուրտ եղանակին գերադասելի է շնչել քթով, քանի որ դա թույլ է տալիս զտել օդը, տաքացնել և խոնավացնել այն մինչև թոքերը հասնելը: Քթով շնչելը պահպանում է Ձեր կոկորդի խոնավությունը, իսկ բերանով շնչելը՝ չորացնում այն:
Գիտե՞ք, որ…
…մեծահասակ մարդը միջինում օրական շնչում է մինչև 20000 լ օդ: Հոգ տարեք Ձեր կոկորդի մասին և շնչեք քթով:
Խմեք գոլ խմիչքներ՝ խուսափելով շատ տաք ու սառը հեղուկներից:
Սառը և տաք հեղուները կարող են առաջացնել լորձաթաղանթների գրգռվածություն և բորբոքում:
Լորձաթաղանթի պաշտպանիչ որակները թուլանում են, աճում է վիրուսային, բակտերիալ և սնկային վարակների հավանականությունը:
Խուսափեք կոկորդի չորությունից:
Ավելի շատ հեղուկ օգտագործեք, գերադասելի է՝ մաքուր ջուր:
Մի օգտագործեք կոկորդը ողողելու համար նախատեսված հեղուկներ, որոնք ալկոհոլ են պարունակում: Դրանք կարող են գրգռվածություն առաջացնել:
Գիտե՞ք, որ…
...օրգանիզմի նորմալ աշխատանքի համար մարդն օրական պետք է խմի միջինում 2-3 լիտր մաքուր ջուր:
Առողջ ապրելակերպը կամրացնի Ձեր իմունիտետը. ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործեք, վարեք առողջ կյանք:
Առողջ իմունային համակարգը թույլ է տալիս նվազեցնել վիրուսային և բակտերիալ վարակի հավանականությունը:
Գիտե՞ք, որ…
…դրական էմոցիաներն ու լավ տրամադրությունը կօգնեն Ձեր օրգանիզմին դիմակայել հիվանդություններին:
Հեռո՛ւ մնացեք վարակներից:
Մրսածության և գրիպի ժամանակ պահպանեք տարածություն: Եթե ինչ-որ մեկը հազում է, պարզապես հեռու մնացեք նրանից: Եթե դուք եք հազում, ապա հետևեք քաղաքավարության կանոններին՝ ծածկեք բերանը արմունկի ներքին հատվածով, ինչը կկանխի մանրէների տարածումը:
Գիտե՞ք, որ…
…փռշտալիս վարակված կաթիլները կարող են տարածվել մինչև 150 կմ/ժ արագությամբ և անցնել շուրջ 3 մետր:
Խոսքի հանդարտ և հանգիստ տեմպ:
Երբ բարձրաձայն եք խոսում, շրջապատի մարդիկ ավելի անուշադիր են Ձեզ լսում, իսկ եթե չափազանց շատ եք խոսում, դա կարող է հանգեցնել Ձեր կոկորդի լորձաթաղանթի գրգռվածությանն ու այն ավելի ընկալունակ դարձնել վարակների նկատմամբ:
Գիտե՞ք, որ…
…կանայք օրական արտաբերում են շուրջ 20000 բառ, ինչը 13000-ով ավելին է, քան արտասանում է միջին վիճակագրական տղամարդը: