Եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի

Button
Կայքի ճիշտ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ բրաուզերները Google Chrome, Safari կամ Mozilla Firefox

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞վ է Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը տարբերվում կոկորդի ցավի բուժման համար նախատեսված այլ դեղամիջոցներից:

Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը երկու ակտիվ բաղադրիչների շնորհիվ առաջարկում է եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի՝

  • թեթևացնում է ցավն ու կոկորդի բորբոքումը,
  • վերացնում է վարակի պատճառը (վիրուսներ, բակտերիաներ և սնկեր)

Սեպտոլետե® տոտալ լոզանները շաքար պարունակո՞ւմ են:

Ոչ, Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը շաքար չի պարունակում և կարող է նշանակվել շաքարային դիաբետ ունեցող հիվանդներին:

Սեպտոլետե® տոտալ սփրեյը սպիրտ պարունակո՞ւմ է:

Սպիրտը՝ որպես օժանդակ նյութ, ներառված է սփրեյի բաղադրության մեջ և նպաստում է ակտիվ բաղադրիչների ավելի լավ լուծմանը: Դրա շնորհիվ ապահովվում է պատրաստուկի բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Եթե միջոցն օգտագործվի ցուցումների համաձայն, ապա սպիրտի քանակությունը դրա օրական չափաբաժնի մեջ աննշան կլինի և կիրառելի է 6 տարեկանից բարձր երեխաների համար։

Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը կարո՞ղ են ընդունել երեխաները:

Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը թողարկվում է լոզանների և սփրեյի տեսքով: Լոզանները կարող են օգտագործել 6 տարեկանից բարձր երեխաները: Դրանք պետք է պահել բերանում մինչև լուծվելը: Սփրեյը նույնպես կարող են օգտագործել 6 և ավելի տարիք ունեցող անձինք:

Երկու ձևերն էլ աչքի են ընկնում իրենց եռակի ուժով ընդդեմ կոկորդի ցավի․ հանում են ցավը, բորբոքումը և վերացնում են վարակի պատճառը:

Հղիություն և կրծքով կերակրում

Հղի և կրծքով կերակրող կանայք հաճախ հարցնում են՝ ինչ դեղամիջոցներ կարող են օգտագործել: Կարևոր է հիշել, որ ցանկացած դեղամիջոց հղի և կերակրող կանայք պետք է ընդունեն միայն բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Որքա՞ն ժամանակ կարող եմ օգտագործել Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցը։

Խորհուրդ չի տրվում օգտագործել Սեպտոլետե® տոտալ դեղամիջոցն ավելի քան 7 օր: Դիմեք բժշկի, եթե հիվանդության ախտանիշներն ուժեղանում կամ չեն անցնում դեղամիջոցը 3 օր ընդունելուց հետո, ինչպես նաև ի հայտ են գալիս նոր ախտանիշներ, օրինակ՝ ջերմություն և տենդ: