Եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի

Button
Կայքի ճիշտ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ բրաուզերները Google Chrome, Safari կամ Mozilla Firefox

Կոկորդի ցավ… Ին՞չ անել

Մեզ բոլորիս ծանոթ է  տհաճ զգացողությունը, որը սկսվում է կոկորդի քորով և կլման ակտի դժվարությամբ, որը վերածվում սուր ցավի, որը կարող է տևել մի քանի օր: Ամենից հաճախ տվյալ ցավն առաջանում է վիրուսային կամ բակտերիալ վարակի հետևանքով և վերին շնչուղիների վարակի ախտանիշներից մեկն է:

Կոկորդի ցավը կարող է խաթարել մեր պլանները և փոխել մեր սովորական ապրելակերպը. մենք ստիպված ենք չեղարկել հանդիպումներն ու ճամփորդությունները, մենք դժվարանում ենք կենտրոնանալ օրվա ընթացքում և դժվարանում ենք քնել երեկոյան, մենք չենք կարող լինել դրական ալիքի վրա և, որպես կանոն, մենք մեզ չենզ զգում մեր ափսեում։

Հետաքրքիր փաստ:

Մեծահասակների մոտ ՍՇՎՀ-ի ախտանիշները ի հայտ են գալիս միջինը տարեկան 2-5 անգամ։ Դպրոցական տարիքի երեխաների մոտ սուր շնչառական վարակների հաճախականությունը ավելի բարձր է՝ տարեկան 7-10 անգամ։ Վերին շնչուղիների վարակները սուր վարակների ամենատարածված տեսակն են։

Կոկորդի ցավը վերին շնչուղիների վարակի առաջին նշաններից մեկն է:

Բերանի և կոկորդի լորձաթաղանթը վիրուսների և բակտերիաների դեմ պաշտպանության առաջին գիծն է։ Թուլացած իմունիտետի դեպքում,  քրոնիկական հիվանդությունների առկայությունը, շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը, լորձաթաղանթի պաշտպանիչ ուժերը նվազում են։ Սա իր հերթին կարող է հանգեցնել միկրոօրգանիզմների բազմացմանը, որոնք առաջացնում են վերին շնչուղիների վարակներ և բորբոքումներ:

Վարակման վտանգը մեծանում է՝

  • բերանով սառը օդի ներշնչում;
  • սառը ըմպելիքներ խմելը, երբ մարմինը գերտաքացած է ;
  • եղանակի կտրուկ փոփոխությունը
  • Ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, օրինակ՝  օդորակիչով օդափոխվող սենյակից շոգին դուրս գալը և հակառակը։
Որո՞նք են վերին շնչուղիների վարակի ընդհանուր ախտանշանները?
  • գռգրվածություն, քոր և այրոցի զգացում կոկորդում, որը կարող է վերածվել ցավի
  • լորձաթաղանթի կարմրություն, կոկորդում չորություն և այրոցի զգացում,
  • այտուց, որը դժվարեցնում է կլման ակտը

Մրսածությունը

ամենատարածված պատճառներից մեկն է, երբ մեծահասակները բացակայում են աշխատանքից կամ երեխաները դպրոցից։ Ամենից հաճախ նախ հիվանդանում են երեխաները, իսկ  2-5 օր հետո հիվանդանում են ընտանիքի մյուս անդամները։ Մրսածության առաջին նշաններից է կոկորդի ցավը։

Ամենատարածված վիրուսները, որոնք առաջացնում են կոկորդի ցավ՝ ռինովիրուսներն են (մեծահասակների մոտ մրսածության 30-50%-ը), կորոնավիրուսները, էնտերովիրուսները, գրիպի վիրուսները, ադենովիրուսները և այլն: Կյանքի ընթացքում մարդը միջինում հիվանդանում է ավելի քան 200 անգամ, իսկ հիվանդությունը միջինում տևում է 2-6 օր։

Վիրուսները ախտահարում են լորձաթաղանթը՝ առաջացնելով այտուց, կարմրություն և բորբոքում։ Մրսածության ախտանշանները սովորաբար սկսվում են կոկորդում տհաճ զգացումից՝ քոր և այրոցի զգացում, ինչպես նաև կլման ակտի ժամանակ ցավից: Այլ ախտանշանների մեծ մասը (օրինակ՝ քթից ջրային արտահոսք, փռշտոց, աչքերի գրգռվածություն, վատ ինքնազգացողություն, հազ) ի հայտ են գալիս հաջորդ 48 ժամվա ընթացքում: Բոլոր ախտանշանները առաջանում են վերին շնչուղիների լորձաթաղանթի բորբոքումից և այտուցից: Հիմնական բարդությունը, որը կարող է առաջանալ մրսածության ժամանակ, բակտերիալ վարակի ավելացումն է, որը կարող է հանգեցնել թոքաբորբի։

Կոկորդի և կլման ակտի ժամանակ ցավը սովորաբար մրսածության ախտանշաններն են, բայց կարող են առաջանալ նաև գրիպի կամ անգինայի ժամանակ:

Կոկորդի ցավը կարող է լինել նաև ավելի լուրջ բորբոքային կամ քրոնիկական հիվանդության ախտանիշ, ծխելու հետևանք։ Թեև կոկորդի ցավը հազվադեպ է հանդիպում, որպես կողմնակի ազդեցություն որոշ դեղամիջոցներից, հարկ է նշել, որ ասթմայի բուժման համար օգտագործվող ինհալացիոն կորտիկոստերոիդների բարձր չափաբաժինները կարող են առաջացնել ձայնի խռպոտություն և սնկային ախտահարման բերանի մեջ և կոկորդի վրա : Կոկորդի ցավը կարող է առաջանալ ձայնալարերի ավելորդ լարվածությունից, օրինակ՝ համերգից հետո, որպես հռետոր երկար ելույթից, երգեցողություն, թատերական ներկայացումից և այլն։

Իսկ ի՞նչ է լինում անգինայի դեպքում։ Ստրեպտոպտոկային կոկորդի վարակը կարելի է ճանաչել սպիտակ ծածկույթով, որը զարգանում է նշագեղձերի և կոկորդի պատի վրա: Ստրեպտոկոկային վարակի հետևանքով առաջացած այս թարախային նստվածքները, ի թիվս այլ ախտանշանների, ամենաակնառուն են, որ մենք գործ չունենք սովորական մրսածության հետ։ Անգինայի դեպքում բնորոշ նշանները, բացի սուր կոկորդի ցավից, բարձր մարմնի  ջերմությունն է (38°C-ից բարձր), ցնցումները, գլխացավը, սրտխառնոցը, հոդերի և մկանների ցավը։ Այս դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, ով կնշանակի համապատասխան բուժում:

Ի՞նչ անել, եթե կոկորդը ցավում է:

Վիրուսները վերին շնչուղիների վարակների ամենատարածված պատճառներն են: Բուժումը պետք է ուղղված լինի կոկորդի ցավի պատճառի և բորբոքման ախտանշանների ամենաարագ և արդյունավետ վերացմանը: Կոկորդի ցավի դեպքում հարմար է օգտագործել տեղային հակասեպտիկներ՝ լոզանների կամ սփրեյների տեսքով։ Արժե ուշադրություն դարձնել համակցված դեղամիջոցներին, որոնք ունեն համակցված ազդեցություն՝  հակամանրէային, արպեսի կանխենք վարակի տարածումը և ցավազրկող, հակաբորբոքային՝ ախտանշանները (ցավ, այտուց, բորբոքում) թեթևացնելու համար:

Կարևոր է բուժումը սկսել ժամանակին, երբ ի հայտ են գալիս կոկորդի ցավի առաջին նշանները։ Սա կսահմանափակի վարակի տարածումը և կվերականգնի լավ տրամադրությունը։ Հատկապես կարևոր է դեղամիջոցի ճիշտ ընտրությունը, քանի որ դա կօգնի վերացնել վարակի պատճառը և արագ ազատվել ցավից ու բորբոքումից:

Սեպտոլետե տոտալի եռակի ուժը

Սեպտոլետե ® Տոտալը պարունակում է երկու ակտիվ բաղադրիչ՝ հակասեպտիկ ցետիլպիրիդինիում քլորիդ և բենզիդամին: Այս եզակի համադրությունն ունի եռակի ուժ.

  • վերացնում է վարակի պատճառները (վիրուսներ, բակտերիաներ, սնկեր)
  • թեթևացնում է ցավը (15 րոպեի ընթացքում)
  • հանում է բորբոքումը (կարմրությունը, այտուցը)

Սուր շնչառական վիրուսային վարակների սեզոնում Սեպտոլետե ® Տոտալը արդյունավետ ընտրություն է:

Ինչպե՞ս պաշտպանվել կոկորդի ցավ առաջացնող վիրուսներից։

Որոշակի չափով մենք կարող ենք պաշտպանվել շնչառական վարակներից։ Վիրուսային և բակտերիալ վարակները վարակիչ են, ուստի լավ հիգիենան ձեզ պաշտպանելու լավագույն ռազմավարությունն է: Մրսածության և գրիպի սեզոնին մենք պետք է կանոնավոր լվանանք և ախտահանենք ձեռքերը և խուսափենք մեր աչքերին կամ բերանին դիպչելուց, քանի որ վիրուսներն ու բակտերիաները կարող են հայտնվել լորձաթաղանթի վրա:

Image

Հաճախ լվանալ ձեռքերը օճառով

Image

Օդափոխել տարածքը

Image

Ամրացնել իմունային համակարգը առողջ սննդի և ֆիզիկական ակտիվությունը

Image

Խուսափել փակ և մարդաշատ հասարակական վայրերից

Image

Պահպանել հեռավորություն հազացող կամ փռշտացող մարդկանցից

Image

Օգտագործել միանգամյա թղթյա անձեռոցիկներ

Image

Խուսափենք մեր աչքերին կամ բերանին դիպչելուց

Image

Շնչել քթով (քթի լորձաթաղանթը հանդիսանում է բնական ֆիլտր փոշու և վիրուսի դեմ)

Եթե ​​դուք հիվանդ եք, պետք է մնաք տանը, որպեսզի կանխեք վարակի տարածումը։ Եթե ​​տեսնում եք, որ մարդը մրսած է , ավելի լավ է խուսափել ձեռքսեղմումից։ Համոզվեք, որ ձեր տան օդը բավարար խոնավեցրած է: Պարբերաբար օդափոխեք սենյակները:

Իմունային համակարգի մասին հոգ տանելը առողջ սնվելու և կանոնավոր վարժությունների միջոցով կարող է նվազեցնել հիվանդանալու հավանականությունը: Ցուրտ սեզոնին (աշուն-ձմեռ) ուշադիր հետևեք ձեր սննդակարգին, կերեք վիտամիններով և հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ, խմեք շատ թեյ և ջուր՝ ջրազրկումից խուսափելու համար: Բացի ճիշտ սնվելուց, անհրաժեշտ է նաև կանոնավոր մարզվել, բավականաչափ հանգստանալ և քնել, պահպանել հանգստություն, խուսափել ալկոհոլից և ծխելուց։

Արդյո՞ք գիտեք

  • Բակտերիալ վարակը բնութագրվում է թարախային խորխով, քթից արտադրությամբ և բարձր ջերմությամբ։ Այս դեպքում կարող է անհրաժեշտ լինել նշանակել հակաբակտերիալ դեղամիջոցներ։ Այնուամենայնիվ, հակաբիոտիկները պետք է սկսել միայն բժշկի ցուցումով, որպեսզի նվազեցնենք հակաբիոտիկների նկատմամբ կայունության զարգացումը:
  • Մրսածությունը սովորաբար դանդաղ է զարգանում՝ կոկորդի ցավով, գլխացավով և փռշտոցով: Հետագայում ի հայտ են գալիս այլ նշաններ՝ քթային փակվածությամբ և արտահոսքով, երբեմն՝ հազ։ Մրսածության ժամանակ մենք կարող ենք զգալ մեղմ կամ չափավոր հոդերի և մկանների ցավ: Գրիպի ժամանակ բարձր մարմնի  ջերմաստիճանը հազվադեպ է:
  • Սուր շնչառական վարակները (օրինակ՝ սովորական մրսածությունը) տարածվում են օդով, երբ մարդը հազում է, փռշտում կամ անմիջական շփում ունի հիվանդի կամ առարկայի հետ:

Հետաքրքիր է!

Բոլոր հոդվածները