Եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի

Button
Կայքի ճիշտ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ բրաուզերները Google Chrome, Safari կամ Mozilla Firefox

Լարինգիտ

Կոկորդի հիվանդությունների շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում լարինգիտը։ Նա հայտնի է համերգների, կարաոկեի սիրահարներին, մարզասերներին, ուսուցիչներին, հաղորդավարներին և բոլոր նրանց, ովքեր ստիպված են շատ խոսել:

Այսպիսով, ին՞չ է լարինգիտը:

Լարինգիտը կոկորդի և ձայնալարերի լորձաթաղանթի բորբոքումն է, որն առաջանում է ինֆեկցիայի, գրգռվածության կամ ձայնալարերի գերլարման հետևանքով:

Ձայնալարերը գտնվում են կոկորդում։ Դրանք երկու ծալքեր են կոկորդի երկու կողմերում՝ կազմված շարակցական հյուսվածքից և մկաններից։ Ազատ շնչառության ժամանակ ձայնալարերը հանգիստ են և չեն խանգարում օդի ազատ անցմանը։ Խոսքի ընթացքում ձայնալարերը սահուն բացվում և փակվում են՝ իրենց շարժումով և թրթռանքով ձայներ ստեղծելով։

Լարինգիտով հիվանդների մոտ առաջանում է ձայնալարերի բորբոքում և այտուց, ինչը հանգեցնում է դրանց միջով անցնող հնչյունների աղավաղմանը: Ձայնը դառնում է խռպոտ կամ նույնիսկ ընդհանրապես անհետանում:

Ախտանշաններ

Լարինգիտի ամենատարածված ախտանշաններն են

  • Չոր հազ
  • Թուլացած ձայն
  • Ձայնի կորուստ
  • Կոկորդի չորություն
  • Մշտական ​​քերծված կամ գրգռված կոկորդ

Այս ախտանիշները սովորաբար աննշան են և կարող են բուժվել ձայնալարերը հանգստ վիճակում թողնելիս: Կոկորդը խոնավացնելու համար խորհուրդ է տրվում տաք ըմպելիք (ջուր կամ այլ հեղուկներ կոֆեին չպարունակող):

Եթե ​​որոշեք այցելել բժշկի, ի՞նչ կարող է տեսնել բժիշկը հետազոտության ընթացքում:

Լարինգիտը ախտահարում է  է ձայնալարերը և կոկորդը: Բժիշկը սկսում է տեսողական ախտորոշմամբ՝ օգտագործելով հատուկ հայելի՝ ձայնալարերը տեսնելու համար: Ավելի մանրակրկիտ հետազոտության համար կարող է կատարվել լարինգոսկոպիա:

Ե՞րբ է պետք դիմել բժշկի

Սովորաբար հնարավոր է ինքնուրույն բուժել  սուր լարինգիտը՝ հանգիստ տալով ձայնալարերին և խմելով բավականաչափ հեղուկ: Բայց եթե ախտանշանները պահպանվում են 3 օրից ավել, ապա պետք է դիմել բժշկի։

Անհապաղ պետք է դիմել բժշկի, եթե առկա են հետևյալ ախտանշանները՝

  • շնչառական խնդիրներ
  • արյունով հազ
  • բարձր և կայուն մարմնի ջերմաստիճան
  • ուժգնացող ցավեր (մի քանի շաբաթ տևողությամբ)

Նաև անպայման պետք դիմել բժշկի, եթե երեխան՝

  • Արտաշնչելիս աղմկոտ, ծակող ձայներ է հնչեցնում
  • Ավելացել է թքարտադրությունը
  • Դժվարացած է կլման ակտը
  • Շնչառությունը դժվարացած է
  • Բարձր և կայուն մարմնի ջերմաստիճան
Հիվանդության ընթացքը

Լարինգիտը կարող է լինել սուր (կարճաժամկետ) կամ քրոնիկ (երկարատև): Շատ դեպքերում լարինգիտը պայմանավորված է վիրուսային վարակներով: Մշտական ​​խռպոտությունը երբեմն կարող է վկայել ավելի լուրջ վիճակի մասին:

Սուր լարինգիտ

Սուր լարինգիտը ժամանակավոր վիճակ է, որն առաջանում է ձայնալարերի չափից ավելի օգտագործման հետևանքով: Այն կարող է առաջանալ նաև վերին շնչուղիների վարակի կամ ցրտահարման հետևանքով:

Սուր լարինգիտի ամենատարածված պատճառներն են՝

  • Վիրուսային վարակներ
  • Ձայնալարերի լարվածություն խոսելիս կամ բղավելիս
  • Բակտերիալ վարակներ
Քրոնիկ լարինգիտ

Քրոնիկ լարինգիտը առաջանում է գրգռիչների հետ երկարատև ազդեցության արդյունքում։ Այն սովորաբար ավելի ծանր է և ունի ավելի երկարատև ազդեցություն, քան սուր լարինգիտը:

Քրոնիկ լարինգիտը կարող է առաջանալ հետևյալ պատճառներով՝

  • Վնասակար քիմիական նյութեր կամ ալերգեններ հաճախակի շնչելիս
  • Թթվային ռեֆլյուքս (վիճակ, երբ ստամոքսի թթուն հայտնվում է կերակրափողում):
  • Սինուսների հաճախակի վարակներ
  • Ծխելը կամ ծխողների շրջապատում  գտնվելը
  • Ձայնալարերի գերլարում (ռիսկի խմբում են ուսուցիչներ, խոսնակներ)
  • Սնկային վարակներ, որոնք առաջանում են ասթմայի դեմ ինհալատորների հաճախակի օգտագործումից։

Ձայնալարերի  տարիքային փոփոխությունները, օնկոլոգիական պրոցեսները և ձայնալարերի կաթվածը կարող են առաջացնել նաև մշտական ​​խռպոտություն և կոկորդի ցավ։

Ինչպե՞ս բուժել լարինգիտը
  • Փորձեք հնարավորինս քիչ խոսել
  • Խմեք շատ հեղուկներ։
  • Ուշադրություն դարձրեք սենյակի խոնավությանը, քանի որ կենտրոնացված ջեռուցումն ու օդորակիչը չորացնում են օդը։
  • Կարելի է օգտագործել առանց դեղատոմսի բաց թողնվող դեղամիջոցներ, ինչպիսիք են Սեպտոլետե տոտալը-ը, թեթևացնելու համար կոկորդի ցավը և գրգռվածությանը, չորության և այրոցի ախտանշանները:
Ին՞չ չպետք է անել
  • Մի խոսեք բարձր կամ շշուկով, քանի որ շշուկով խոսելը ևս բերում է ձայնալարերի լարմանը։ Լավ կլինի լռել կամ խոսել հանգիստ միատոն ձայնով։
  • Չծխել
  • Մի մտեք ծխապատ կամ փոշոտ սենյակներ
  • Մի խմեք շատ սուրճ կամ ալկոհոլ

Հետաքրքիր է!

Բոլոր հոդվածները