Տոնզիլիտի (անգինա) պատճառները և ախտանշանները
Տոնզիլիտը կարող է առաջացնել սուր կոկորդի ցավ և կլման ակտի դժվարություն: Խոսենք դրա մասին ավելի մանրամասն։
Ին՞չ է իրենից ներկայացնում տոնզիլիտը
Տոնզիլիտը նշագեղձերի բորբոքումն է , կոկորդի հետևի մասում գտնվող երկու օվալաձև սիմետրիկ հյուսվածքային բարձիկներ՝ յուրաքանչյուր կողմում մեկական նշագեղձ։ Լատիներեն նշագեղձ բառը տոնզիլ է, այստեղից էլ հիվանդության անվանումը՝ տոնզիլիտ։
Նշագեղձերը լիմֆատիկ հյուսվածքի կուտակումն է: Նրանք մասնակցում են իմունիտետի ձևավորմանը և հակամարմիններ են արտադրում վարակի դեմ պայքարելու համար. Սա պաշտպանության առաջին գիծն է, երբ ներշնչելիս ներս են թափանցում պաթոգենները: Այնուամենայնիվ, նշագեղձերը նույնպես ենթարկվում են բակտերիաների կամ վիրուսների ազդեցությանը: Արդյունքում նրանք բորբոքվում են և այտուցվում։
Տոնզիլիտի նշաններն ու ախտանշանները ներառում են նշագեղձերի բորբոքում, կոկորդի ցավ, կլման ակտի դժվարություն, պարանոցի ավշային հանգույցների այտուցվածություն և ցավ:
Տարբերում ենք տոնզիլիտի 3 տեսակ՝
- Սուր տոնզիլիտ – ախտանշանները սովորաբար տևում է 3-4 օր, բայց կարող են տևել մինչև 2 շաբաթ
- Կրկնվող տոնզիլիտ – կրկնվում է տարին մի քանի անգամ։
- Քրոնիկ տոնզիլիտ – առաջանում է ստրեպտոկոկային վարակի հետևանքով, երբ նշագեղձերում բորբոքային պրոցեսը պահպանվում է։
Մենք արդեն նկարագրել ենք տոնզիլիտի հիմնական ախտանշանները.
Ի՞նչ այլ ախտանշաններ կարող են առաջանալ:
- Բարձր ջերմություն, տենդ և դող։
- Կարմրած նշագեղձեր
- Սպիտակ կամ դեղին ծածկույթ նշագեղձերի վրա
- Գլխացավ
- Ախորժակի կորուստ
- Ականջի ցավ
- Բարանից տհաճ հոտ
- Պարանոցային մկանների կոշտացում
Ինչ՞ու է առաջանում տոնզիլիտը
Տոնզիլիտի պատճառն ամենից հաճախ վիրուսներն են, այնուամենայնիվ պատճառ կարող է հանդիսանալ նաև բակտերիալ վարակները: Քանի որ տոնզիլիտի ճիշտ բուժումը կախված է պատճառի տեսակից , կարևոր է ժամանակին և ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը։
Ամենատարածված բակտերիան, որն առաջացնում է տոնզիլիտ և կոկորդի ցավ, Streptococcus pyogenes-ն է (A խմբի ստրեպտոկոկ)։ Այնուամենայնիվ ստեպտոկոկի այլ շտամներ նույնպես կարող են առաջացնել տոնզիլիտ:
Ստրեպտոկոկային տոնզիլիտը (առավել հաճախ կոչվում է անգինա) սովորաբար ունենում է ավելի ծանր ախտանշաններ՝ հանկարծակի կոկորդի ցավ և բարձր ջերմություն: Եթե անգինան չի բուժվում կամ հակաբիոտիկների ամբողջական կուրս չի ընդունվում, այն կարող է վերածվել ավելի լուրջ հիվանդությունների (օրինակ՝ ռևմատիկ տենդ, երիկամների բորբոքում, հետստրեպտոկոկային ռեակտիվ արթրիտ և այլն):
Տնային միջոցներ տոնզիլիտի դեմ
Եկեք կողմնորոշվենք, թե ինչպես Դուք կարող եք ինքներդ ձեզ օգնել տանը, անկախ նրանից տոնզիլիտը վիրուսային թե բակտերիալ ծագում ունի։
Եթե տոնզիլիտի պատճառը վիրուս է, բժիշկը հակաբիոտիկներ չի նշանակի, ուստի կա մի քանի տնային միջոցներ, որոնք կարող են օգնել ձեզ վերականգնել ուժերը և պայքարել վարակի դեմ:
- Ավելի շատ հանգստացեք և քնեք՝ առաջին և լավագույն տնային միջոցը հիվանդության դեմ։
- Խմեք շատ հեղուկներ՝ շատ կարևոր է պահպանել օրգանիզմի ջրային բալանսը:
- Խուսափեք սնունդից և հեղուկներից, որոնք էլ ավելի կարող են գրգռել ձեր կոկորդը: Հեղուկները, ինչպիսիք են արգանակը, թեյը կամ տաք ջուրը, կարող են հանգստացնել կոկորդի ցավը:
- Եթե սենյակի օդը չոր է, կոկորդն էլ ավելի է տուժում, ուստի սենյակը խոնավ պահելու համար կարող եք խոնավացուցիչ օգտագործել:
- Խուսափեք գրգռիչներից։ Թույլ մի տվեք տանը ծխել և մի օգտագործեք քիմիական մաքրող միջոցներ, որոնք կարող են ավելի գրգռել կոկորդը։
- Ախտանշանները (ցավը, գրգռվածությունը և բորբոքումը) թեթևացնելու համար օգտագործեք առանց դեղատոմսի դեղամիջոցներ՝ լոզաններ կամ սփրեյներ: Իմացեք այստեղ[MH1] , թե ինչպես կարող է օգնել ձեզ Սեպտոլետե տոտալը:
Վերոհիշյալ բոլոր միջոցները կօգնեն նաև բակտերիալ վարակի դեպքում։Բացի այդ, բժիշկը կնշանակի հակաբիոտիկների կուրս, որը պետք է ընդունվի այնքան ժամանակ, որքան նշանակված է, նույնիսկ եթե կուրսի ավարտից առաջ արդեն ձեզ լավ եք զգում:
Երբեմն քրոնիկ տոնզիլիտը պահանջում է վիրահատություն: Նշագեղձերը դառնում են քրոնիկական վարակի օջախ, ինչը հանգեցնում է իմունիտետի նվազման և հաճախակի շնչառական հիվանդությունների առաջացման։ Վիրահատության անհրաժեշտությունը որոշում է բժիշկը։
References used:
- https://www.amboss.com/us/knowledge/Acute_tonsillitis_and_pharyngitis
- https://www.mayoclinic.org/diseases-conditions/tonsillitis/symptoms-causes/syc-20378479
- https://www.webmd.com/oral-health/tonsillitis-symptoms-causes-and-treatments#1
- https://52gkb.ru/press-tsentr/besedy-s-vrachom/1351-khronicheskij-tonzillit-bolezn-lyubogo-vozrastawww.Angina.eu