Եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի

Button
Կայքի ճիշտ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ բրաուզերները Google Chrome, Safari կամ Mozilla Firefox

Ֆարինգիտ

Ի՞նչ է ֆարինգիտը և որո՞նք են դրա առանձնահատկությունները:

Ֆարինգիտը բորբոքային պրոցես է, որը զարգանում է կոկորդում և առաջին հերթին ազդում է կոկորդի լորձաթաղանթի վրա և կարող է տարածվել նաև ավելի խորը հյուսվածքների վրա, ներառյալ փափուկ քիմքը և ավշային հանգույցները:

Կոկորդի ցավի ամենատարածված պատճառներից է ՝ վիրուսները կամ բակտերիաները:

Վիրուսները կոկորդի ցավ առաջացնում են  ավելի քան 90%-ում դեպքերում: Հաճախ գրիպով, հերպեսով կամ վարակիչ մոնոնուկլեոզով հիվանդ մարդիկ բողոքում են կոկորդի ցավից, թեև այդ վարակներն առաջացնում են նաև այլ հատուկ ախտանշաններ։

Տաք ամառներով և ցուրտ ձմեռներով տարածքներում վիրուսային ֆարինգիտը սովորաբար հասնում է առավելագույնի ձմռանը և վաղ գարնանը: Տարվա այս եղանակին է, որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անցկացնում այն ​​սենյակներում, որտեղ օդը չոր է ջեռուցման պատճառով։ Նման միջավայրը նպաստավոր է վիրուսների տարածման համար։

Վիրուսները տարածվում են օդակաթիլային ճանապարհով. երբ հիվանդ մարդը փռշտում է կամ հազում, վարակիչ նյութեր պարունակող կաթիլները մտնում են օդ: Բացի այդ, հիվանդի հետ անմիջական շփումը, օրինակ, ձեռքը սեղմելը նույնպես կարող է հանգեցնել հիվանդության։ Ահա թե ինչու սեզոնային վարակների կանխարգելման ամենապարզ, բայց ամենաարդյունավետ միջոցը պատշաճ հիգիենայի պահպանումն է:

Առողջ մարդկանց մեծամասնության մոտ վիրուսային ֆարինգիտը արագ է ընթանում և անցնում ինքնուրույն՝ առանց որևէ բարդություն առաջացնելու, թեև կարող է որոշակի անհանգստություն առաջացնել:

Ֆարինգիտի պատճառ կարող են լինել նաև բակտերիաները, առավել հաճախ A խմբի բետա-հեմոլիտիկ սրեպտոկոկերը:Այս դեպքում խոսքը տոնզիլիտի կամ անգինայի մասին է, ինչպես հաճախ անվանում ենք այս հիվանդությունը: Ինչպես վիրուսային ֆարինգիտը, տոնզիլիտը կարող է արագ և հեշտությամբ տարածվել կոլեկտիվում, հատկապես ձմռան վերջին և վաղ գարնանը:

Բացի վիրուսային և բակտերիալ ֆարինգիտից, կոկորդի ցավը կարող է առաջանալ նաև սնկային վարակով: Այս դեպքում հարկ է նշել կուլ տալու դժվարությունը և բերանի խոռոչում սպիտակ բծերը։ Այս վարակը կոչվում է կանդիդոզ և հիմնականում ազդում է նորածինների և թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա:

Կոկորդի ցավի այլ պատճառներ՝

  • թթվային ռեֆլյուքս  (երբ ստամոքսի պարունակությունը ընկնում է կերակրափող՝ առաջացնելով այրոց և կոկորդի ցավ)
  • քթի կաթիլների օգտագործումից հետո առաջացող վիճակը
  • բերանի միջոցով չոր օդի ներշնչում և այլն:
Ֆարինգիտի ախտանշանները
  • Կոկորդի ցավ
  • Կոկորդի չորություն կամ գրգռում.
  • Ցավ կլման ակտի ժամանակ
  •  Ցավ խոսելու ժամանակ
  • Կախված պատճառից, կարող են լինել այլ ախտանշաններ: Այդ ախտանշաններից  են հոգնածություն, թուլություն, մկանային ցավ, գլխացավ և մարմնի  ջերմություն, եթե հիվանդության հիմնական պատճառը գրիպն է:
Ինչպե՞ս բուժել ֆարինգիտը

Բուժումը միշտ կախված է հիվանդության պատճառներից։ Վիրուսները կոկորդի ցավի ամենատարածված պատճառներն են, ուստի հակաբիոտիկների օգտագործումը անարդյունավետ է: Վիճակը մեղմելու համար պետք է օգտագործել տեղային հակասեպտիկ և ցավազրկող դեղամիջոցներ։ Հիվանդի վիճակը մեղմելու համար կարևոր է, ի թիվս այլ բաների, բուժել հիվանդության ախտանշանները: Ինչպես  նաև հետևել պարզ կանոններին՝ ինքնազգացողությունը արագ բարելավելու համար

  • Հանգստանալ
  • Խմել մեծ քանակով հեղուկ ջրազրկումը կանխելու համար
  • Խմել տաք հեղուկներ (թեյ կամ ապուր) կամ կերեք դոնդողանման աղանդեր՝ կոկորդը հանգստացնելու և տհաճ ախտանիշները նվազեցնելու համար
  • Սենյակում խոնավությունը բարձրացնելու համար օգտագործել խոնավացուցիչ, քանի որ չոր օդը ներշնչելը կարող է սրել ցավոտ ախտանիշները:
  • Օգտագործել տեղային հակասեպտիկ և անզգայացնող հաբեր կամ կոկորդի սփրեյներ։

Այս միջոցները կօգնեն նվազեցնել կոկորդի ցավը և անհանգստությունը ցանկացած վարակի ժամանակ: Եթե ​​հիվանդությունը պայմանավորված է բակտերիալ վարակով, բժիշկը կնշանակի հակաբիոտիկ: Կարևոր է շարունակել հակաբիոտիկների ամբողջ կուրսը, նույնիսկ եթե ձեզ ավելի լավ եք զգում:

Ֆարինգիտի կանխարգելման միջոցառումներ

Թեև անհնար է կանխել բոլոր վարակները, հնարավոր է դանդաղեցնել դրանց տարածումը։ Ահա մի քանի պարզ խորհուրդներ

  • Հաճախ լվացեք ձեռքերը օճառով
  • Պարբերաբար օդափոխեք սենյակները
  • Հեռու մնացեք հազացող կամ փռշտացող մարդկանցից
  • Օգտագործեք թղթե անձեռոցիկներ և անմիջապես դեն նետեք դրանք օգտագործելուց հետո:
  • Ամրապնդեք ձեր իմունային համակարգը առողջ սնունդով և ֆիզիկական վարժություններով
  • Խուսափեք փակ մարդաշատ հասարակական վայրերից
  • Խուսափեք ձեռքերով դիպչել քթին կամ աչքերին
  • Շնչեք քթով (քթի լորձաթաղանթը վիրուսների և փոշու զտիչ է)

Հետաքրքիր է!

Բոլոր հոդվածները