Եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի

Button
Կայքի ճիշտ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ բրաուզերները Google Chrome, Safari կամ Mozilla Firefox

Կոկորդի ցավի հաճախ հանդիպող պատճառները

Համաձայնեք, ոչ ոք չի ուզում հիվանդանալ։ Կոկորդի ցավը կարող է հանկարծակի առաջանալ և ուղեկցվել տարբեր տհաճ ախտանշաններով՝ սկսած ցավից, կլման դժվարությունից մինչև ուժեղ ցավ և ձայնի ամբողջական կորուստ: Տեսնենք, թե որոնք են այս վիճակի ամենատարածված պատճառները:

Կոկորդի ցավը (անգլերեն sore throat) ընդհանուր հասկացություն է։ Ամենատարածված ախտանիշներն են՝ քոր, անհանգստություն, կուլման ակտի դժվարություն և կոկորդի ցավ:

Կոկորդի ցավը վերին շնչուղիների վարակների ամենատարածված ախտանշաններից մեկն է: Այս վարակները տարեկան կազմում են ավելի քան 13 միլիոն բժշկի այցելություն!

Կոկորդի ցավը կարող է լինել վարակիչ (վիրուսներ, բակտերիաներ, սնկեր) կամ ոչ վարակիչ (օրինակ՝ չոր, փոշոտ օդ, ծխել և այլն): Հարկ է նշել, որ թեև այս վիճակը որոշակի անհանգստություն է առաջացնում, այն սովորաբար անցնում է ինքնուրույն կամ նվազագույն սիմպտոմատիկ բուժման դեպքում:

Կախված կոկորդի ախտահարված հատվածից՝ առանձնանում են հետևյալ հիվանդությունները`

  • Ֆարինգիտ – կոկորդի լորձաթաղանթի բորբոքումը
  • Տոնզիլիտ – նշագեղձերի այտուցվածություն և կարմրություն
  • Լարինգիտ – կոկորդի այտուց և կարմրություն

Ահա և կոկորդի ցավի ամենատարածված պատճառները։

Սուր շնչառական վիրուսային վարակներ, գրիպ և այլ վիրուսներ

Վիրուսներն առաջացնում են կոկորդի ցավերի ավելի քան 90%-ը մեծահասակների մոտ և մինչև 70%-ը՝ երեխաների մոտ: Վիրուսային հիվանդությունները ներառում են՝

  • Մրսածություն (մրսածության պատճառ կարող են լինել տարբեր վիրուսներ)
  • Գրիպ
  • Ֆարինգիտ
  • Վարակիչ մոնոնուկլեոզ
  • Կարմրուկ
Անգինա և այլ բակտերիալ վարակներ

Բակտերիաները ևս կարող են առաջացնել կոկորդի ցավ։ Ամենատարածված բակտերիալ վարակը անգինան է՝  նշագեղձերի և կոկորդի լորձաթաղանթի սուր բորբոքումը, որն առաջանում է A խմբի բ-հեմոլիտիկ ստրեպտոկոկից: Ստրեպտոկոկային անգինան առաջացնում է կոկորդի ցավի դեպքերի մոտ 30-40%-ը երեխաների և մեծահասակների  կոկորդի ցավի դեպքերի մինչև 20%-ը:

Չոր օդ

Չոր օդը կարող է չորացնել բերանի և կոկորդի լորձաթաղանթը: Ջեռուցման սեզոնի ընթացքում օդը հաճախ չափազանց չոր է: Դա կարող է առաջացնել այնպիսի տհաճ ախտանշաններ, ինչպիսիք են կոկորդի լորձաթաղանթի չորությունն ու բորբոքումը։

Երբեմն կոկորդի ցավն ու հազը առաջանում են միաժամանակ

Ծուխ, քիմիական նյութեր և այլ գրգռիչներ

Շրջակա միջավայրի բազմաթիվ քիմիական և այլ նյութեր գրգռում են կոկորդը, այդ թվում՝

  • Ծխախոտի ծուխ
  • Աղտոտված օդը(մեծ քաղաքներում և արդյունաբերական տարածքներում)
  • Մաքրող միջոցներ և այլ քիմիական նյութեր:
Վնասվածք

Կոկորդի կամ նույնիսկ պարանոցի ցանկացած վնասվածք, խրված սննդի կտոր կարող է առաջացնել գրգռվածություն և կոկորդի ցավ:

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն  (ԳԷՐՀ)

Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն  (ԳԷՐՀ) ժամանակ ստամոքսից թթուն մտնում է կերակրափող՝ նեղ խողովակ, որը միացնում է կոկորդն ու ստամոքսը: Թթունն «այրում է» կերակրափողն ու կոկորդը՝ առաջացնելով այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են այրոցը, թթվային ռեֆլյուքսը, ինչպես նաև կոկորդի ցավն ու ձայնի խռպոտություն:

Կոկորդի ցավը կարող է առաջանալ երկար ժամանակ բղավելուց, բարձր խոսելուց կամ երգելուց հետո: Կոկորդի ցավը սովորական բողոք է ֆիթնես հրահանգիչների և մարզիչների, ուսուցիչների շրջանում, ովքեր ստիպված են բարձր խոսել:

Հետաքրքիր է!

Բոլոր հոդվածները