Եռակի ուժ ընդդեմ կոկորդի ցավի

Button
Կայքի ճիշտ աշխատանքի համար խորհուրդ ենք տալիս օգտագործել հետևյալ բրաուզերները Google Chrome, Safari կամ Mozilla Firefox

Հնարավո՞ր է կանխարգելել կոկորդի ցավը

Ակնհայտ է, որ կոկորդի ցավի պատճառն ամենից հաճախ վարակն է՝ վիրուսները (մեծամասամբ դեպքերում), բակտերիաները և սնկերը: Ուստի ակնհայտ պատասխանն այստեղ ինքն իրեն հուշում է՝ խուսափել վարակվելուց։ Սակայն ժամանակակից աշխարհում, որտեղ յուրաքանչյուր մարդ հասարակության մի մասն է, անհնար է խուսափել շփումներից։

Ինչպե՞ս կարող ես պաշպանել քեզ

Կանոնները պարզ են.

  • լվացեք ձեր ձեռքերը ամեն անգամ, երբ այցելում եք հասարակական վայր;
  • Խուսափեք դիպչել դեմքին, հատկապես աչքերին, բերանին և քթին, քանի որ վիրուսներն ու բակտերիաները, որոնք հայտնվում են լորձաթաղանթի վրա, սկսում են բազմանալ։
  • Ոչ մեկի հետ մի կիսվեք սննդով, կենցաղային իրերով, ջրի շշերով, անձեռոցիկներով կամ սրբիչներով:
  • Մի դրեք ձեր հեռախոսը տարբեր մակերեսների վրա հասարակական վայրերում, օրինակ  ռեստորանում, թողեք այն գրպանում կամ պայուսակում, հասարակական զուգարան այցելելիս մի դրեք լվացարանի վրա։
  • Մարզասրահ այցելելիս հեռախոսը կամ սրբիչը մի դրեք մարզասարքի վրա, ավելի լավ է սրբիչը կրեք ձեր պարանոցին, եթե այն ձեզ հետ տանում եք մարզասրահ։
  • խուսափեք ձեռք սեղմելուց, եթե ձեր գործընկերը կամ ընկերը մրսածության ախտանշաններ ունի
Ինչպե՞ս ամրապնդել իմունային համակարգը սեզոնային վարակների ժամանակ

Մենք բոլորս գիտենք, որ սուր շնչառական վիրուսային վարակները  շատ ավելի տարածված են աշնանը և ձմռանը, քան ամռանը: Կոկորդի ցավը սուր շնչառական վիրուսային վարակի  ախտանշաններից մեկն է: Որքան ուժեղ է իմունային համակարգը, այնքան օրգանիզմը ավելի դիմացկուն է և ավելի հաջողությամբ է կարողանում պայքարել վիրուսների դեմ։

Պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն ամրապնդել իմունիտետը սեզոնային վարակների ժամանակ՝

  • Կանոնավոր և լիարժեք  քուն՝ այն օրգանիզմին վերականգնվելու հնարավորություն է տալիս։
  • վիտամիններով և միկրոէլեմենտներով հարուստ սնունդ –որպեսզի չսպառենք մարմնի պաշարները, պետք է ավելի շատ թարմ բանջարեղեն, մրգեր, ընկույզ ուտեք; «արագ» (քաղցրավենիք, ալյուրի արտադրանք) և «դանդաղ» (ձավարեղեն) ածխաջրերի միջև նախընտրություն տալ «դանդաղ»-ին:
  • խմել բավականաչափ հեղուկներ, նախընտրելի է սովորական ջուր կամ թեյ, քանի որ հյութերը չափազանց շատ շաքար են պարունակում:
  • թողնել ծխելը
  • նվազեցնել սուրճի և ալկոհոլի օգտագործումը
  • կանոնավոր ֆիզիկական ակտիվություն. միշտ չէ, որ պետք է հաճախել մարզասրահ, 15-20 րոպե տևողությամբ վարժությունը տանը կամ 30 րոպե արագ քայլքը կօգնի ձեր մարմինը պահել լավ վիճակում:
Իսկ ինչ վերաբերում է կոկորդի ցավին, ապա կան ևս մի քանի պարզ խորհուրդներ՝
  • չմրսել՝ առանց վերարկուի կամ բաճկոնի դուրս մի՛ եկեք, անհրաժեշտ է հագնվել եղանակին համապատասխան
  • կրել եղանակին համապատասխան կոշիկներ
  • ցուրտ եղանակին մի բղավեք և մի խոսեք բարձր և շատ. դա կարող է լարել ձայնալարերը
  • եթե դրսում ցուրտ է, աշխատեք չշնչել բերանով
  • պահպանել բավարար խոնավությունը սենյակում

Հետաքրքիր է!

Բոլոր հոդվածները